Ազգային ժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախագծով առաջարկվում է հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների անընդհատ կրթության համար բարելավել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման վարչարարությունը:
Նախարարը հայտնել է, որ մեր երկրում պարտադիր է 12-ամյա հանրակրթությունը, որը կարող է իրականացվել դպրոցներում կամ 9-րդ դասարանից հետո՝ նաև նախնական կամ միջին մասնագիտական հաստատություններում: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսված է, որ մինչև 19 տարեկան լրանալն այն սովորողները, որոնք դեռևս չեն ավարտել իրենց ուսումնառությունը, ավտոմատ կերպով օգտվում են տարկետման իրավունքից: Նրա խոսքով՝ առկա են դեպքեր, երբ որոշ հանգամանքներից ելնելով՝ 19 տարեկան լրանալուց հետո սովորողը դեռևս չի ավարտել իր ուսումնառությունը: Այս պարագայում ևս նրանք կարողանում են առանց ընդհատման շարունակել իրենց կրթությունը, հետո նոր անցնել պարտադիր զինվորական ծառայության:
«Սակայն գործող օրենքն ունի որոշ անհարթություններ, որոնք առաջ են բերում խնդիրներ: Մասնավորապես՝ օրենքով սահմանափակված են այն հիմքերը, որոնք կարող են կիրառվել 19 տարեկան լրացած սովորողի՝ անընդհատ կրթության իրավունքի պահպանման տեսանկյունից: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել տարբեր հիմքերով՝ առողջական վիճակը, ընտանեկան պայմանները և այլն: Եվ բոլոր այն դեպքերում, երբ տարկետումն ունեցել է այլ հիմք, քան սովորելը, առաջացել են անհարթություններ և խնդիրներ: Հետևաբար, առաջարկվող փոփոխությամբ հստակեցվել են օրենքով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում անընդհատ կրթության հնարավորությունը, ինչպես նաև ավելի հստակ է դարձել առանց ընդհատման բառերի ավելացմամբ այս իրավունքի պահպանումը»,- ընդգծել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ փոփոխությունն էապես կհեշտացնի վարչարարությունը և կբարելավի բազմաթիվ մարդկանց՝ սովորելու և այդ ընթացքում տարկետումից անխափան կերպով օգտվելու հնարավորությունը:
Ըստ նախարարի՝ քանի որ արդեն ամառային զորակոչի ընթացքում նշյալ կարգավորման կիրառման կարիք կա, առաջարկվել է նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով:
Զեկույցից հետո նախարարը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների հարցերին:
Հարակից զեկուցող ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հակոբ Ասլանյանը նշել է, որ գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն՝ վստահեցնելով, որ առաջարկվող փոփոխություններով ավելի պաշտպանված կլինի սովորողների կրթության իրավունքը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Լռության արվեստը. Միմը խոսքի բացակայություն չէ, այլ հոգու հետ խոսելու միջոց, երբ խոսքերն անիմաստ են: Միմերի մտքերը լռության փիլիսոփայություն են, որտեղ ժեստն ավելի կարևոր է, քան խոսքերը, իսկ ճշմարտությունը կայանում…
Տարրական դպրոցում ֆիզիկական դադարները (հաճախ կոչվում են ֆիզկուլտ-դադար, ֆիզդադար կամ դինամիկ դադար) շատ կարևոր և օգտակար միջոց են 6–10 տարեկան երեխաների համար: Դրանք կարճ (սովորաբար 2–5 րոպե) շարժական ընդմիջումներ են…
Որպես հասարակագիտության ուսուցիչ՝ կարծում եմ, որ միջառարկայական ուսուցումը հատկապես նպատակային է մեր առարկայի պարագայում: Հասարակագիտական թեմաները բնականորեն առնչվում են պատմությանը, քաղաքագիտությանը, իրավագիտությանը, գուցե տարօրինակ հնչի, բայց նույնիսկ՝ գրականությանը, և այդ…
Հարգելի՛ գործընկերներ, մենք ապրում ենք տեղեկատվական գերհագեցված դարաշրջանում, որտեղ երեխան ամեն օր բախվում է հարյուրավոր տեսողական ու թվային ազդակների: Այս պայմաններում ընթերցասիրության ձևավորումը դառնում է ոչ միայն լեզվական հմտության զարգացում,…
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց