ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մշակույթի տանը տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը։ Հանդիսավոր պայմաններում Մեծամորին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Մեծամոր համայնքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է մեծամորցիներին տոնի առթիվ և կարևորել «Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը մի քանի շեշտադրմամբ. «Նախևառաջ այս ծրագիրը հնարավորություն է մրցակցային հիմունքներով երիտասարդներին մղելու իրենց քաղաքներում աշխուժացնելու երիտասարդական կյանքը։
Հայաստանում այսօր, ավելի քան երբևէ, կարևորվում է այն հանգամանքը, որ մարդն, անկախ իր բնակության վայրից, սոցիալական տարբեր որակյալ ծառայությունների հասանելիություն ունենա։ Այս մոտեցումն է դրված ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրում և երիտասարդական քաղաքականության հիմքում։ Հաջորդ կարևոր մոտեցումը երիտասարդների համար համապատասխան միջավայրի ստեղծումն է, որտեղ նրանք հնարավորություն կունենան քննարկելու իրենց բնակավայրի, համայնքի, պետության, երիտասարդության վերաբերյալ տարաբնույթ հարցեր, ստանալու ոչ ֆորմալ կրթություն, իրազեկվելու պետական, միջազգային ծրագրերի մասին՝ ապահովելով իրենց մասնակցությունը»։
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Մեծամորը ուղենիշ է՝ քաջալերելու մյուս համայնքներին շահագրգիռ կողմերի՝ պետական գերատեսչությունների, ՏԻՄ-երի, միջազգային և տեղական կառույցների հետ համագործակցությամբ նախաձեռնել և իրականացնել համայնքահեն ծրագրեր։ Նա կոչ է արել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գործընկեր կազմակերպություններին առաջիկա ծրագրերի իրականացման կիզակետում պահել Մեծամոր համայնքը՝ որպես 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք։
Ներկաներին ողջունել է նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։
Մարզպետի խոսքով՝ սա հաղթանակ էր, որը հնարավորություն է տալիս երտասարդական կյանքի աշխուժացման, համայնքի զարգացման, երիտասարդներին՝ իրենց մտքերն ու նորարար գաղափարները կյանքի կոչելու, այլ համայնքների հետ համագործակցելու։
«Սա նաև պատասխանատվություն է մեզ համար՝ պատշաճ իրականացնելու երիտասարդական մայրաքաղաքի համար նախատեսված միջոցառումները։ Վստահեցնում եմ՝ մեծամորցի երիտասարդները պատվով են իրականացնելու բոլոր ծրագրերը»,- ասել է Էդվարդ Հովհաննիսյանը։
ԿԳՄՍ նախարարության և Մեծամորի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի նպատակն է խթանել Մեծամոր համայնքի զարգացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանն ու երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը տեղական, հանրապետական և միջազգային մակարդակում:
Պաշտոնական մասին հաջորդել է համերգային ծրագիրը, որը սկսվել է Մեծամորի հիմնի շնորհանդեսով։ Ծրագրի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել տեղական և միջազգային մշակութային մրցույթներում մասնակցած մեծամորցի երիտասարդները։ Համերգային ծրագրի հատուկ հյուրն էր Սրբուհի Սարգսյանը։ Առաջին անգամ հանրությանն է ներկայացել նորաստեղծ «Մետրոնոմ» բենդը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկան ոչ միայն դպրոցական առարկա է, այլև տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարևոր գործիք: Սակայն բազմաթիվ սովորողների համար այն հաճախ ասոցացվում է դժվարությունների, սխալվելու վախի և անհաջողության զգացողության…
10–12-րդ դասարաններում հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի. աշակերտներն անկեղծ ասում են. «Այս առարկան ինձ պետք չի, իմ մասնագիտության հետ կապ չունի»: Արդյունքում նրանք կորցնում են հետաքրքրությունը, չեն պատրաստվում դասերին և…
«Մի՞թե միայն դու չհասկացար»: «Տեսեք, երեխանե՛ր, ինչպես չպետք է պատասխանել»: «Քո տարիքին ես սա արդեն պետք է իմանայիր»: Հավանաբար մեզանից շատերը նման արտահայտություններ լսել են՝ որպես աշակերտ, իսկ ոմանք գուցե…
Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում: 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը Երևանում կհյուրընկալի ՄԱԿ-ի << Կենսաբազմազանության մասին>> կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը: Ես, որպես աշխարհագրության ուսուցչուհի շատ կարևորում եմ ոչ միայն համաժողովի…
Ինչպե՞ս եք իրականացնում միջառարկայական ինտեգրումը տարրական դասարաններում Հարգելի ուսուցիչներ, Նոր ՀՊՉ-ով առանցքային տեղ է հատկացված միջառարկայական կապերին և խաչվող հասկացություններին: Օրինակ՝ «Տեխնոլոգիա» (թղթով/նյութերով աշխատանք), «Մաթեմատիկա» (չափումներ, երկրաչափական պատկերներ) և «Կերպարվեստ»…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց