ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարը Դիլիջանում այցելել է թանգարաններ

Մայիսի 22, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը թանգարանների միջազգային օրվա շրջանակում այցելել է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, շնորհավորել թանգարանի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և շրջել ցուցասրահներով:

Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Արման Բադեյանը:

Թանգարանների միջազգային օրվա առիթով, ի թիվս Հայաստանի բազմաթիվ այլ թանգարանների, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի մուտքը նույնպես ազատ է բոլոր այցելուների համար՝ մինչև ժամը 24։00: ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են տոնական միջոցառումները. նախատեսված են Գևորգ Մշեցու ստեղծագործական աթոռների ցուցադրություն, Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի սաների կատարում, ինչպես նաև թանապուրի հյուրասիրություն։ Օրվա ավարտին՝ ժամը 21։00-ից, նախատեսվում է նաև «Վան Գոգ» տեսաֆիլմի ցուցադրություն:

Թանգարանի ավագ գիտաշխատող Անժելա Լալայանի խոսքով՝ պատկերասրահի ինքնատիպությունն այն է, որ բացի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներից, թանգարանում ներկայացված են նաև քանդակներ, հնագիտական, ազգագրական և կիրառական արվեստի նմուշներ: Թանգարանում պահվում և ցուցադրվում են արծաթյա իրեր, լուսանկարներ և հնատիպ գրականություն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ թանգարան-պատկերասրահի ցուցանմուշները բավական տպավորիչ են և, վստահաբար, շատ հետաքրքիր կլինեն այցելուների համար:

Անդրադառնալով առկա խնդիրներին՝ թանգարան-պատկերասրահի տնօրենն ընդգծել է՝ գրեթե բոլոր ցուցանմուշները վերականգնման կարիք ունեն: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախարարության տարատեսակ ծրագրերի միջոցով պարբերաբար հնարավոր կլինի կազմակերպել այդ գործընթացը:

Նշենք, որ Դիլիջանի երկրագիտական թանգարանի պատկերասրահը կազմավորվել է 1958 թվականին. վերջինիս ստեղծման գործում մեծ ներդրում են ունեցել Հովհաննես Շարամբեյանն ու Բորիս Պիոտրովսկին: Պատկերասրահն ընդգրկում է XVI-XX դդ պատկանող գեղանկարնկարչական և գրաֆիկական ստեղծագործություններ, հարուստ է հայ և արտասահմանյան նկարիչների` Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, ամերիկացի նկարիչ՝ Ռոքուել Քենտի, ռուս նկարիչներ՝ Իվան Պորֆիրովի, Իվան Շիշկինի, ֆրանսիահայ նկարիչներ՝ Էդգար Շահինի, Խաչատուր Ժերանյանի, Գառզուի բնօրինակ աշխատանքներով:

ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան և հետևել թանգարանում ընթացող նորոգման, ամրակայման ու վերականգնման աշխատանքներին, որոնք, ըստ նախնական ծրագրի, կավարտվեն 2024 թվականին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների որակյալ ու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան իրականացումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…