ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հրաժեշտ կիսաբաց թևերով

Մայիսի 19, 2023
Դպրոցական անցուդարձ

Տարրական դպրոցի ավարտը կարևորագույն իրադարձություն է դպրոցի կրտսեր աշակերտների համար: Ահա, այսօր, տոն է ու հիշարժան օր 4-րդ <<բ>> դասարանում: Պատասխանատվության կրթությունը քննություն հանձնեց համագործակցելու կարողունակության վերջնարդյունքներով: Ուրախության մթնոլորտը խոսում է սեփական արդյունքների բավարարվածության մասին, չորս տարիների, ձեռքբերումների ու բացահայտումների մասին:

Հրաժեշտի հանդեսը տողատակ ունի՝ արժանապատիվ մուտք միջին դպրոց:

Դասվար Մելադա Սահակյանն անթվելի սերունդ է գրաճանաչ դարձրել, եղել նրանց հոգու մշակը, ուղեկցել միջին դպրոց, ականջալուր դարձել շարունակական գովեստին:

Այսօր ևս երեխաների կատարումներն աչքի ընկան դժվար ճանապարհով քայլելուն պատրաստ հաստատակամությամբ:

Հեքիաթային գնդակը ճիշտ փոխանցումներով հասավ դեպի գիտելիքների գագաթնակետ տանող խաչմերուկ, որտեղ կանաչ լույս է վառված հատու միտք, հստակ խոսք, կոկիկ կեցվածք և հմտություններ ձեռք բերած սաների համար:

Հիրավի, ծափահարություններն այս ամենին են ուղղված:

Ուսմասվար Ալինա Մկրտչյանը ոսկերչական զգուշությամբ բնութագրեց դասվարին և նրա աշխատանքը:

Տնօրեն Սիրանուշ Հարությունյանը պատկառանքի խորը զգացմունքը փոխանցեց ներկաներին՝ ջերմ խոսքեր ուղղելով երեխաներին, ծնողներին, գործընկերներին:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության բաժնի պետ Հասմիկ Մնացականյանը, ով իր խոսքում կարևորեց ուսուցչի կերպարի, լավ կրթության և ճիշտ դաստիարակության դերը պետության կայացման գործում:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Ձևավորող գնահատման 3 արդյունավետ գործիք անգլերենի դասին (Exit Tickets, Peer Feedback)

    Թեմայի հեղինակ՝ Nune Ardukhanyan

    Հարգելի՛ կոլեգաներ, Դասապրոցեսում հաճախ ենք բախվում այն խնդրին, թե ինչպես դասի վերջին 5 րոպեներին արագ ու անկաշկանդ պարզել՝ որքանով է սովորողը յուրացրել նոր նյութը՝ առանց ավելորդ սթրեսի ու երկար թեստերի:…

  • Խա՞ղ,թե ուսուցման մեթոդ:Խաղային մեթոդները կրտսեր դպրոցում:

    Թեմայի հեղինակ՝ Արմ 1998

    Ողջույն, հարգելի կոլեգաներ և կրթական ֆորումի մասնակիցներ: Կրտսեր դպրոցական տարիքում խաղը հաճախ ընկալվում է որպես երեխայի բնական վարքագծային դրսևորում, սակայն ուսումնական գործընթացում այն դուրս է գալիս պարզ զվարճանքի սահմաններից՝ վերածվելով…

  • Ինտերակտիվ մաթեմատիկան տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Արմ 1998

    Տարրական դպրոցում մաթեմատիկայի դասավանդման հիմնական մարտահրավերներից մեկը երեխայի զննական-պատկերավոր մտածողությունից դեպի աբստրակտ-տամաբանական մտածողության սահուն անցումն ապահովելն է: 7-10 տարեկան երեխայի ուղեղը դեռևս պատրաստ չէ ընկալելու բացարձակ վերացական կանոններն ու բանաձևերը…

  • Երբ առարկաները դադարում են լինել առանձին

    Թեմայի հեղինակ՝ Վիկտորիա

    Դասարանում մենք հաճախ յուրաքանչյուր առարկա ներկայացնում ենք իր «սահմաններում»: Բայց իրական կյանքում խնդիրները երբևէ միայն մաթեմատիկական, պատմական կամ տեխնոլոգիական լինո՞ւմ են: Օրինակ՝ «Ջրի խնայողությունը» թեման կարելի է ուսումնասիրել մաթեմատիկայի միջոցով՝…

  • Գնահատականը․ մոտիվացիա՞, թե՞ պիտակ

    Թեմայի հեղինակ՝ Արփինե 97

    Մի պահ եկեք պատկերացնենք՝ երկու աշակերտ նույն առաջադրանքն են կատարում: Մեկը ստանում է 9, մյուսը՝ 5: Առաջին աշակերտը տուն է գնում գոհ՝ «Ես լավ եմ սովորում»: Երկրորդը տուն է գնում…