ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

254 մլն դրամ՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման համար

Մայիսի 19, 2023
Մշակութային լուրեր

2023 թվականի հունիսի 6-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Այդ նպատակով Հայաստանում և արտերկրում նախապատրաստվում ու իրականացվում են հոբելյանական միջոցառումներ:

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի բյուջեի հատկացումների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 254 մլն դրամի չափով՝ հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով: Այդ գումարի շրջանակում կիրականացվի 2 միջոցառում` 177 մլն դրամը կտրամադրվի Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 3 համերգների կազմակերպմանն ԱՄՆ-ում, Կանադայում և Հունաստանում, իսկ 77 մլն դրամը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերի կազմակերպմանը Ֆրանսիայում (2 ներկայացում):

Նշենք, որ մշակվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների լայնածավալ և բազմաժանր ծրագիր՝ մրցույթներ, փառատոներ, հյուրախաղեր և այլն: Մասնավորապես՝

  • ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 170-Ն որոշմամբ արդեն իսկ հատկացվել է գումար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հյուրախաղերի իրականացման համար:

  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թվականի դրամաշնորհային մրցութային ծրագրերով նախատեսված են՝
    - «Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոն» Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն,
    - «Արամ Խաչատրյան-120» նախագիծ ( Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց

  • 2023 թվականի բյուջեով նախատեսված է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 19-րդ մրցույթը ( «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ):

  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թվականի հատկացումների հաշվին նախատեսվում են՝
    - Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Վրաստանում,
    - «Խաչատրյան» եռյակի հյուրախաղերն արտերկրում (Իտալիա, Արգենտինա, ՍԾՏՀ երկրներ, ՌԴ, Հունաստան, Լեհաստան, Չինաստան, Մոնակո),
    - Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների նոտային գրականության վերահրատարակում (Արամ Խաչատրյանի տուն-թանգարան),
    -Հոբելյանական համերգ, Գյումրի և Կապան քաղաքներում մարզային երկու համերգ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ Ա. Խաչատրյանի ստեղծագործությունների ձայնասկավառակ-տեսաբացիկներ (Ա. Խաչատրյանի մասին ավագ դասախոսների հուշերի և ուսանողների կատարումների տեսաձայնագրություններ), ուսանողական միջբուհական գիտաժողով (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա),
    - «Արամ Խաչատրյան-120» գիտահանրամատչելի ալբոմ (անգլերեն, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան),
    - Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգային հյուրախաղերն ԱՄՆ-ում (Կամերային երաժշտության ազգային կենտրոն),
    - «Արամ Խաչատրյան 120» առցանց ռադիո նախագիծ (Հայաստանի պետական ֆիլհարմոնիա),
    - «Մեցցո» հեռուստաընկերության կողմից Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված տեսաֆիլմի պատրաստում և հեռարձակում ( «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ),
    -բրիտանացի ջութակահար Արաբելլա Շտայնբախերի երևանյան համերգ («Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ):

Ծրագրում ներառված են հանրապետության առաջատար պետական կոլեկտիվները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Խաչատրյան եռյակը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, որոնք համերգներով հանդես կգան արտերկրում (Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Ռուսաստան, Վրաստան և այլն):

Այսպիսով՝ նշված ծրագրերի իրականացումը կնպաստի արտերկրում մեծանուն կոմպոզիտորի և նրա թողած անգնահատելի ժառանգության վերարժևորմանը և հանրահռչակմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…