Անթաքույց է, որ ամենահիշարժան օրերն ու անհոգ տարիներն անցնում ես դպրոցում, ուր մարդն ունենում է տոնական մուտք և փուլային հրաժեշտներ:
Մայիսի 18-ին կայացավ 4-րդ ա դասարանւ հրաժեշտի միջոցառումը:
Բեմը շնչեց երիտասարդական ավյունով, արդիականությամբ, տոնական զվարթ տրամադրությամբ, շքեղաշուք հանդերձանքով:
Այս ամենը պարտավորեցնող էր:
Աշակերտների բեմելը նշանավորվեց հստակ խոսքով, առոգանության ցուցադրումով, նաև հետաքրքիր գեղագիտական լուծումներով:
Բոցակորով դասվար Հերմինե Հակոբյանը երրորդ սերնդի սաներին հրաժեշտ տվեց՝ իր ձեռագիրը դրոշմելով յուրաքանչյուր սանի կերտվածքում:
Ուսմասվար Ալինա Մկրտչյանն անսահման բարձր գնահատեց ելույթի բովանդակությունը,
աշակերտների կարողունակությունները, արտիստիզմը և դասվարի աշխատանքը:
- Մենք այս 4 տարիների ընթացքում ականատես եղանք, թե ինչպիսի պատրաստակամությամբ ու նվիրումով էին մեր ծնողները երեխաների համար հարմարավետ կրթության ապահովմանը մասնակից դառնում: Այսօր շողում են ձեր կրթված երեխաների վստահ հայացքները, սիրելի ծնողներ,- շնորհավորանքի խոսքն այսպես սկսեց դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը և ըստ արժանվույն գնահատեց դասվարի ջանքերն ու նվիրումը:
Կապանի N 5 հիմնական դպրոց
Բարև Ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Մեր դպրոցական առօրյայում հաճախ ենք տեսնում մի պատկեր, որը մեզ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչներիս, ստիպում է շատ ավելի խորը մտածել մեր առարկայի դերի մասին: Այսօրվա…
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…