ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իրականացվել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք հուշարձանների մշտադիտարկում

Մայիսի 17, 2023
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի մի շարք հուշարձանների տարածքում:

Աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան՝ վերականգնման աշխատանքների ընթացքը վերահսկելու նպատակով: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են վերականգնման ընթացքում առաջացած խնդիրները՝ պատերի ամրակայման աշխատանքների, երկրորդ հարկի միջնապատի, հին վառարանի և պատշգամբի փայտյա դեկորատիվ էլեմենտների պահպանության անհրաժեշտությունը:

Հաջորդիվ աշխատանքային խումբն այցելել է Լոռու մարզի «Լոռի բերդ» ամրոց, որի ընթացքում դիտարկվել են 2022 թ. պետական միջոցներով իրականացված ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները, ինչպես նաև հետագա վերականգնման աշխատանքների հնարավորությունը: Արդյունքում՝ ուսումնասիրվել են պեղված պարիսպների և բաղնիքի տարածքները, վերականգնված պարիսպները և դրանց պահպանվածությունը:

ՀՀ Լոռու մարզի Քոբայր վանական համալիր այցի ընթացքում ընդունելի են համարվել սեղանատան թաղի միակոր քարերի վերաշարման աշխատանքները: Քննարկվել են առաջացած խնդիրները, շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման, տեսախցիկի առկայության և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համապատասխանությունը, տանիքածածկի լիցքի, վերականգնվող քիվերի, սեղանատան և ժայռի միջև ընկած հատվածի, ինչպես նաև սեղանատանը կից ժայռափոր սենյակի հատակի սալարկման իրականացման հարցերը:

Այցին ներկա էին նաև տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…