ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Արար» ծրագիրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլում

Մայիսի 12, 2023
Մշակութային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում գործող «Եվրոպայի համակարգողների ցանց» նախաձեռնության 2023 թ. ապրիլի թողարկումն անդրադարձել է «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրին՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության լավ փորձ:

Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի և «Արար հայ արվեստի կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու փոխանցման միջոցով նպաստել Հայաստանի համայնքների մշակութային և տնտեսական կայունացմանը, բնակիչների հոգևոր և սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը։

Տարիների ընթացքում ծրագիրն աստիճանաբար ընդլայնել է իր աշխարհագրությունը. ներկայում Հայաստանի 8 մարզի 40 համայնքում գործում է 24 կենտրոն: Դրանցում դասավանդում են 18 տեղաբնակ մասնագետներ, շուրջ 900 տարբեր տարիքի երեխաներ ու պատանիներ սովորում են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն, փայտի փորագրություն, խաչքարագործություն, նկարչություն, մանրանկարչություն, ավանդական երգ ու պար: Երեխաները մասնակցում են բազմաբնույթ ցուցահանդեսների, փառատոների, տեղական և միջազգային մրցույթների:

«Արար» ծրագիրն առանձնանում է ներառականությամբ. դրան մասնակցում են տարբեր տարիքի անձինք՝ հիմնականում երեխաներ և պատանիներ։ Այսպես՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում գործող ասեղնագործության դասերին հաճախում են նաև երիտասարդ կանայք, որոնց համար առանձնահատուկ գրավչություն ունի հայկական զարդանախշերի և գուներանգների միջոցով ստեղծվող ասեղնագործ աշխատանքների հմտություններին տիրապետելը։

Ծրագիրը ոչ միայն նպաստում է համայնքում կանանց ազատ ժամանցի արդյունավետ օգտագործմանը, այլև մշակութային ժառանգության այս յուրօրինակ դրսևորման միջոցով ֆինանսական եկամուտներ է ապահովում՝ նպաստելով անհատի և ընտանիքի տնտեսական կայունությանը։ Ասեղնագործությանը հմտանալովէ աղջիկներն ու կանայք մասնակցում են Հայաստանում կազմակերպվող ցուցահանդես-վաճառքներին և փառատոներին։ Արդյունքում՝ դասընթացները նպաստում են ոչ միայն ժառանգության պահպանությանը, այլև համայնքի բարեկեցությանն ու կայունությանը։

Ծրագրի մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ դասավանդողները տեղաբնակ վարպետներն են, որոնք հիմնավոր տիրապետում են տվյալ համայնքին բնորոշ ոչ նյութական մշակութային ժառանգությանը և փոխանցում իրենց գիտելիքն ու հմտությունը մասնակիցներին։

Ծրագրի արդյունավետությունը փաստող կարևոր հանգամանք է նաև դրա շարունակականությունը, երբ ոչ ֆորմալ կրթական համակարգը նպաստում է ֆորմալ համակարգում երիտասարդների ընդգրկմանը։ Ծրագրի շատ մասնակիցներ իրենց մասնագիտական կրթությունը շարունակում են միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ փայտագործության, մետաղամշակության, խաչքարագործության, զարդարվեստի, քանդակագործության և այլ ոլորտներում։

Ծրագրի արդյունքում համայնքներում պահպանվում է ժառանգությունը, մեծանում է իրազեկվածությունը, հարգանքն ու արժևորումը սեփական մշակույթի նկատմամբ: Մշակութային ժառանգության ուսուցման միջոցով խթանվում է համայնքի զարգացումը, ընդհանուր բարեկեցությունը և համայնքների համաչափ զարգացում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…