ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լոնդոնում մեկնարկել է կրթության համաշխարհային համաժողովը

Մայիսի 8, 2023
Միջազգային լուրեր

Լոնդոնում մեկնարկել է կրթության համաշխարհային համաժողովը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Համաժողովն անցկացվում է «Ուսուցման մշակույթի զարգացում․ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով ուսուցման մշակույթի զարգացում, ճկունություն, և խթանում» խորագրի ներքո և համախմբում է ոլորտի ղեկավարներին:

Կրթության համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել են «Educational Testing Service» (ETS) ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանրակրթական դպրոցների կրթական մակարդակների անցումների գնահատման, մասնավորապես՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչին համահունչ տարրական դպրոցից միջին, միջինից ավագ և ավարտական քննությունների կազմակերպման ու գնահատման ուղղություններով համագործակցության վերաբերյալ հարցեր:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի ուսանողների գնահատման ուղղությամբ համագործակության հնարավորությանը, հատկապես ընդունելության, ուսումնառության ընթացքում առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների մասնագիտական զարգացման և ուսումնառության վերջին տարում կարիերայի նախապատրաստման գնահատման ուղղություններով: Միջազգային գործընկերների կողմից ներկայացվել է նաև «PIAAC» համակարգի միջոցով կազմակերպվող մեծահասակների գրագիտության գնահատման համակարգը:

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կրթության համաշխարհային համաժողովի ընթացքում հանդես կգա ելույթով՝ «Ի՞նչ քայլեր կարող ենք կամ պետք է ձեռնարկենք կրթության ոլորտում առաջնորդություն զարգացնելու համար՝ յուրաքանչյուր մակարդակում: Ղեկավարության ո՞ր տեսակներն են լավագույնս աշխատում» խորագրով պանելային նիստում:

Համաժողովի շրջանակում ներկայացվելու են ազգային մակարդակներում հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվելու կրթության հիմնական բաղադրիչներին՝ ուսուցման վաղ տարիքից հմտությունների զարգացումը և տեխնոլոգիաների ներդրումը խթանելու նպատակով։

Կրթության համաշխարհային համաժողովին մասնակցում են ավելի քան 118 երկրի կրթության ոլորտի ղեկավարներ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 1000 պատվիրակ ամբողջ աշխարհից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Նախագծային ուսուցման կազմակերպումը և Canva հարթակի հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Հարգելի՛ ուսուցիչներ, նախագծային մեթոդը զարգացնում է սովորողների հետազոտական և թիմային հմտությունները (օրինակ՝ բնապահպանական կամ մշակութային թեմաներով): Որպեսզի նախագծի արդյունքների ամփոփումը լինի տեսանելի և տպավորիչ, աշակերտների հետ կարելի է օգտագործել Canva…

  • ՏՀՏ գործիքները որպես ձևավորող գնահատման արդյունավետ միջոց տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Տարրական դպրոցում ձևավորող գնահատումն առանցքային է, իսկ ՏՀՏ գործիքների (օրինակ՝ LearningApps կամ Google Forms) կիրառումը թույլ է տալիս այն դարձնել ավելի պատկերավոր և անհատականացված: Թվային գործիքների միջոցով…

  • Ինտերնետային հայերեն. աղավաղո՞ւմ, թե՞ լեզվի նոր փուլ

    Թեմայի հեղինակ՝ Ավետիսյան

    Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Այսօր մեր աշակերտները (և ոչ միայն նրանք) ավելի շատ գրում են սոցցանցերում, քան տետրերում: Արդյունքում ձևավորվել է մի նոր լեզվաշերտ, որտեղ «լայքելը» , «սքրին անելն» ու «ֆոլով…

  • Հարճը

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Առաջարկում եմ Վարուժանի « Հարճը» ամփոփել «Անավարտ նախադասություններ մեթոդով»: Ի՞նչ կարծիքի եք, հարգելի՛ գործընկերներ: Անավարտ նախադասությունները շարունակե՛լ: Իմ կարծիքով ուժեղ մարդը նա է, ով- Կարծիքիս վերաբերյալ վկայություն պատմությունից- պոեմից- մեր…

  • Փոքր անդրադարձ Տերյանին

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Հարգելի՛ գործընկեր, առաջարկում եմ այսպիսի անդրադարձ: Նպատակը՝Ներկայացնում եմ Տերյանին Լսել «Մի խառնեք մեզ ձեր վայրի․․․» երգը, գրել 3-րոպեանոց շարադրանք՝ առանց գրիչը թղթից կտրելու: Ընթերցել « Ոչ ծաղրածու զվարճախոս» բանաստեղծությունը դուրս…