ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գեղեցիկը կփրկի աշխարհը

Ապրիլի 5, 2017
Լուրեր կազմակերպություններից

Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 31-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ «Գեղեցիկը կփրկի աշխարհը» խորագրով գեղարվեստական միջոցառում` հագուստի մոդելավորման և վարսավիրական արվեստի խմբակների սաների մասնակցությամբ: Նպատակն էր զարգացնել սաների ստեղծագործական միտքը, գեղեցիկը ընկալելու ունակությունը, ցուցադրել  նրանց  ձեռք բերած գործնական հմտությունները:

Միջոցառման ընթացքում սահիկահանդեսի միջոցով ցուցադրվեց հայ ազգային տարազների տարբեր տեսակներ, որին զուգահեռ սաները մեկնաբանեցին և տեղեկատվություն հաղորդեցին հայկական ավանդական հագուստների առանձնահատկությունների վերաբերյալ:

Հանդիսատեսը ականատես եղավ կենտրոնի հագուստի մոդելավորման խմբակի սաների նախագծած ու կարած հագուստների ցուցադրությանը: Կենտրոնի վարսավիրական արվեստի խմբակի սաները «մոդելների» հագուստներին համապատասխան ձևավորել էին տարբեր սանրվածքներ:

Ներկաները բարձր գնահատեցին կենտրոնի սաների մասնագիտական գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները:

Գ. Աղաջանյան