Հովհաննես Թումանյանի անվան հայռուսական բարեկամության տիկնիկային թատրոնը գործում է ՌԴ Տյումենի մարզի Տյումեն քաղաքում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում: Այն հիմնադրվել է 2020 թ. ՀՀ պատվավոր հյուպատոս, Տյումենի Հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանի աջակցությամբ: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ալմուրը (Ալվանդ Էմիլի Մուրադխանյան):
Տիկնիկային թատրոնի ստեղծման նպատակները մի քանիսն էին. համայնքի հայ երեխաներին կրթելը և հայերենին հաղորդակից դարձնելը, հեքիաթների միջոցով մեր արժեհամակարգին ծանոթացնելը: Ռուսերեն թարգմանությամբ պիեսների բեմադրումը նպատակաուղղված է ռուս հանրությանը ծանոթացնել հայ մշակույթին, հայի աշխարհընկալմանը, նիստ ու կացին: Ինչպես նաև բազմազգ երկրի տարբեր ազգերի մշակույթի հերոսներին անդրադառնալով՝ քարոզել բարեկամություն, արդարություն, անկեղծություն, համամարդկային արժեքներ:
Երբ հայացք ես գցում ձեռակերտ հրաշք տիկնիկներին, երբ ծանոթանում ես նրանց արարողի հետ, հաս-կանում ես միայն մեկ բան, որ բոլոր այս հերոսները հոգեբանական կերտվածքով նման են իրենց ստեղծողին, կարծես ստեղծագործողի դիմանկարն է հավաքած տարբեր կերպարների մեջ:
Իսկ ես, երբ հետադարձ հայացք եմ գցում թատրոնի կայացմանը, հոգիս հրճվանքով է լցվում, որ ի կատար ածվեց իմ վաղեմի երազանքը:
Պատանեկության տարիներին Երեվանի քաղաքային պիոներ պալատի տիկնիկային թատրոնի խմբակի անդամ էի, սովորում էի հմուտ տիկնիկավար վարպետ Պավլոս Բորոյանի խմբակում:
Սիրել եմ տիկնիկների խաղը, երազել եմ ինքս ստեղծել տիկնիկային թատրոն: Բայց իմ մանկավարժական գործունեության տարիներին չիրագործվեց այդ երազանքը՝ կողքիս չունենալով Ալմուրի նման ստեղծագործողին, որը ընթացք կտար իմ գաղափարներին:
Ճակատագրի բերումով, երբ հայտնվեցի ՌԴ-ում, սկսեցի զբաղվել հայապահպան գործունեությամբ: Հայաստանից Տյումեն էի բերել հայկական տարազներով երեք փոքրիկ տիկնիկ, որոնք մյուս խորհրդանիշների հետ դրված էին մեր դպրոցում:
Մեր մեկօրյա հայկական դպրոցում երեխաներին կերպարվեստի գաղտնիքները դասավանդելու եկած գե-ղանկարիչ, պոետ Ալմուրի աչքից չվրիպեցին հայկական տարազով այդ փոքրիկ տիկնիկները: Ալմուրն առաջարկեց տիկնիկագործության խմբակ բացել:
Այդ ժամանակ իմ մտքերը հեռուն գնացին: Հիշեցի պիոներ պալատի իմ տիկնիկային թատրոնի խմբակը, որտեղ խաղում էինք ձեռնոցային տիկնիկներով: Առաջարկեցի ձեռնոցային տիկնիկ պատրաստել՝ հետագայում տիկնիկային թատրոնում խաղացնելու համար…
Ալմուրը, լինելով արվեստին մոտ մարդ, նրա միտքն ավելի պայծառացավ և ասաց, որ ավելի լավ է ստեղծենք մարդկային կերպարանքով տիկնիկներ, հեքիաթների հերոսների կերպարներ: Այսպիսով հայկական ժողովրդական հեքիաթները մեր երեխաներին հասցնենք տիկնիկային ներկայացումների միջոցով:
Բավականին բարդ ու դժվար ճանապարհ անցանք, մինչև ստեղծվեց այսօրվա արդեն կայացած թատրոնը, որի հերոսներն Ալմուրի տիկնիկագործական խմբակի սաների ձեռքով ստեղծված տիկնիկներն են:
Տիկնիկներ ստեղծելու, արարելու համար Ալմուրին հարկավոր էր հումք:
Իր գաղափարը ողջունած ուսուցիչներին, գործընկերներին Ալմուրը դիմեց և հիշեցրեց մեծն Փարաջանովի խոսքերը. «Այն, ինչ մարդիկ համարում են ոչ պիտանի իր, դրանցից կարելի է արարել արվեստի գործեր»: Փարաջանովի այս խոսքերն Ալմուրը հաճախ էր կրկնում, որը դրդեց գործ ընկերներին և սաներին հավաքել կտորեղենի ավելցուկներ, հուլունքներ, շորեր, որոնք այլևս օգտագործման պի-տանի չէին տանը: Բոլորի օգնությամբ հավաքվեց հումքը և Ալմուրն, իր սաների հետ միասին, անցավ թատրոնի հերոսների արարման գործին:
Ալմուրի աշխատասենյակում արդեն մեծ թվով տիկնիկներ կային, երբ իմ և նրա զրույցների ընթացքում որոշեցինք, որ դրանք դարձնենք թատրոնի խաղատիկնիկներ, որի մասին կըրկին մտածում էի 2019 թ-ից, երբ Երեվանում մասնակցում էի սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասերին: Այդ ժամանակ մեզ տիկնիկավարություն էր դասավանդում բանաստեղծ, սցենարիստ Ռուբեն Մարուխյանը: Նա, իմանալով, որ Տյումենում տիկնիկավարության խմբակ ունենք, իր հեղինակած պիեսների գիրքը նվիրեց ինձ, որն էլ մեզ օգնեց՝ կողմնորոշվելու մեր հետագա անելիքների հարցում:
Մի գեղեցիկ օր, հերթական անգամ մեր դպրոց էր այցի եկել Տյումենի մարզի Հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը: Նա նկատեց տիկնիկները, հավանեց և գնահատեց Ալմուրի աշխատանքը: Իսկ Ալմուրը նրան հայտնեց թատրոն ստեղծելու մեր մտադրության մասին: Աբրահամ Հովեյանը ողջունեց այդ գաղափարը և անմիջապես որոշեց հովանավորել՝ իմանալով, թե ինչպիսի դժվար միջոցներով են ստեղծվել դրանք: Ահա այսպես ստեղծվեց այսօրվա մեր թատրոնը: Ալմուրը, լինելով պոետ, գեղանկարիչ, հենց ինքն էլ գրում է պիեսները հեքիաթների մոտիվներով, պատրաստում է բեմի զարդարանքները:
Տիկնիկավարներ դարձան թե՛ երեխաները, թե՛ ծնողները: Ակտիվացավ Տյումենի հայ և ռուս թատերասեր հա-սարակությունը, քանի որ յուրաքանչյուր ներկայացում բեմադրվում է և՛ հայերեն, և՛ ռուսերեն: Հիմնականում բեմադրվում են Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով Ալմուրի գրած պիեսները և դրանից էլ ծնվեց թատրոնի անվանումը՝ Հովհաննես Թումանյանի անվան հայռուսական բարեկամության թատրոնը: Տյումենի հայ և ռուս հանրությունը հետաքըրքրությամբ է դիտում նրա բեմադրած ներկայացումները, որոնք, տեսնելով տիկնիկներին և լսելով նրանց խոսքը, իրենց բառապաշարում օգտագործում են հենց թատրոնում սովորած, լսած բառերը:
Անդրանիկ ներկայացումը Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» մանկական բալլադի մոտիվներով բեմադրությունն էր:
Արդեն բեմադրվել են Հովհաննես Թումանյանի «Սուտասանը», «Խոսող ձուկը», ինչպես նաև «Նախանձն ու թա-գավորը», Ալմուրի պիեսներով՝ «Նոր տարվա տոնական հանդես-ներկայացումը», «Дружба — Բարեկամություն» մյուզիքլը:
Շուտով նշելու ենք թատրոնի ըստեղծման տարեդարձը: Տյումենի հայ հանրությունն այսօր շատ ուրախ է նման թատրոն ունենալու փաստով: Շուտով մարզի հայաշատ վայրերում թատրոնը հանդես կգա հյուրախաղերով՝ ուրախացնելով հայ համայնքի ներկայացուցիչներին:
Հայրենիքից հեռու մեր հայրենակիցների համար մի փոքրիկ Հայաստան է ստեղծվել Սիբիրի լայնարձակ տարածքում, որտեղ հնչում է հայերեն խոսքը, երաժշտությունը, երգն ու պարը, իսկ Ալմուրի նման հայրենասեր երիտասարդի շնորհիվ՝ արդեն իրականություն է նաև հայկական թատրոնը:
Սիլվա ՍԻՄՈՆՅԱՆ,
Տյումենի հայկական մշակույթի կենտրոնի մեթոդիստ
Տարրական դպրոցը 21-րդ դարում․ հմտությունների ձևավորում գիտելիքի փոխանցումից բացի Տարրական դպրոցը երեխայի կրթական ուղու ամենակարևոր փուլերից է: Այստեղ է ձևավորվում ոչ միայն կարդալու, գրելու և հաշվելու կարողությունը, այլև սովորելու վերաբերմունքը,…
Այսօր ուզում եմ քննարկման դնել մի թեմա, որը շուտով կարող է արմատապես փոխել մեր կյանքը: Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ «տնային աշխատանք» հասկացությունը վերացել է, իսկ դպրոցական պայուսակները թանգարանային նմուշներ են:…
Հարգելի գործընկերներ, եկեք խոստովանենք, որ մեր աշակերտներն արդեն օգտվում են ChatGPT-ից և նմանատիպ այլ գործիքներից՝ տնայինները գրելու համար: Մենք կարող ենք կա՛մ արգելել (ինչն անհնար է), կա՛մ սովորեցնել նրանց հրահանգների…
Հարգելի՛ բանասերներ և պատմաբաններ, այս տարի արդեն հանրապետության բոլոր դպրոցների իններորդ դասարանների սովորողների համար պարտադիր է դառնում ինտեգրված էսսեով գիտելիքի ստուգումը: Իսկ ի՞նչ արդյունքներ ունենք այսօր մեր փորձնական գրվածքներում: Արդյո՞ք…
ՏՀՏ-ն կրթության մեջ հզոր գործիք է, որը ուսումնական գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ, մատչելի և հետաքրքիր:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց