ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների մեկնարկ

Ապրիլի 5, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մարտի 24-ին` «Նայենք աշխարհին  պայծառ աչքերով» խորագրով ցուցահանդեսի բացմամբ մեկնարկվեց մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների շարքը:

Միջոցառման նպատակն էր սաների մոտ զարգացնել գեղագիտական ճաշակը, ներկայացնել նրանց ստեղծագործական ունակությունները:

Ցուցահանդեսին ներկայացված էին կենտրոնի վիտրաժային նկարչության խմբակի սաների պատրաստի աշխատանքները և կատարվող գործերի էսքիզները: Նրանք իրենց ստեղծագործությունները նվիրեցին հայ կանանց ու մայրերին:

Ներկաները տեսանյութի միջոցով ծանոթացան վիտրաժային նկարչության տեխնիկային և կատարման փուլերին: Խմբակի սաները ներկայացրին արվեստի այս ճյուղին բնորոշ առանձնահատկությունները և կենցաղում դրա կիրառելիությունը:

Ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցահանդեսը և իրենց հիացմունքն արտահայտեցին սաների ձեռք բերած կատարողական ունակությունների վերաբերյալ:

Ն. Սնխչյան