ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՄԲ «Դիպլոմա» ծրագրի չորրորդ սերնդի շրջանավարտները ստացան երկար սպասված դիպլոմները

Սեպտեմբերի 26, 2016
Դպրոցական անցուդարձ

Երբ 2011 թ. «Քվանտ» վարժարանը միացավ Միջազգային բակալավրիատի համակարգին, հայ աշակերտները հնարավորություն ունեցան սովորելու աշխարհի ամենահայտնի կրթական համակարգում՝ հետագայում ավարտական գնահատականների հիման վրա ընդուվելով աշխարհի առաջատար համալսարաններ: Սկսած 2013 թ.-ից՝ «Քվանտի» ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտները համալրում են աշխարհի լավագույն համալսարանների ուսանողների շարքերը` Օքսֆորդի, Լոնդոնի համալսարանական քոլեջի: Այս տարի ևս ծրագրի շրջանավարտները ցուցաբերեցին փայլուն արդյունք և նրանց ավարտական միջին գնահատականը մի քանի միավորով գերազանցեց աշխարհի միջինը:

Ավելին, Լուսյա Մանուկյանը հավաքեց առավելագույն՝ Հայաստանում մինչ այսօր չգրանցված 45 միավորը՝ այդպիսով արժանանալով նաև «Քվանտ» վարժարանի «Լավագույն աշակերտ» մրցանակին: 2016 թ. «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտ Արեն Կարապետյանը, ով ամբողջությամբ անվճար հիմունքներով ընդունվել է Օքսֆորդի համալսարան, արժանացավ «Քվանտի դեսպան աշխարհում» մրցանակին: Ի դեպ, Արենը ընտրվել է Օքսֆորդի համալսարանի կողմից իրականացվող Project Access ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ:

ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտների մի մասը արդեն գտնվում է արտերկրում: Վստահ ենք՝ նրանցից յուրաքանչյուրին մեծ ապագա է սպասվում: Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նոր ձեռքբերումներ: