«Հայաստանի անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մայիսի 8-ին՝ ժամը 14:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կիրականացնի «Հաղթանակի հետքերով» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:
«Հաղթանակի հետքերով» ֆիլմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-րդ տարեդարձին:
Վավերագրական ֆիլմը նկարահանված է Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայազգի վետերանների հիշողությունների հիման վրա և ներկայացնում է հայերի անմիջական մասնակցությունը մարտական գործողություններին:
Նախագծի հիմնական նպատակը երիտասարդների հայրենասիրական դաստիարակությունն է:
Միջոցառման մուտքն ազատ է:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն