ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր «Մերիդիան» էքսպո կենտրոնում մասնակցել է «Career City Fest» լավագույն գործատուների փառատոնի բացմանը, որը կազմակերպել էր «Skill Event Marketing» ընկերությունը:
Փառատոնը, որն անցկացվում է առաջին անգամ, համախմբել էր ՀՀ առաջատար ընկերություններին, կրթական հաստատություններին, փորձագետների և աշխատաշուկայի ներկայացուցիչների:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է մասնակիցներին և ընդգծել. «Վստահ եմ՝ այն հնարավորությունները, որոնք ներկայացված են այս փառատոնի շրջանակում, մեր երիտասարդների համար կարևոր նշանակություն և ազդեցություն են ունենալու կարիերայի զարգացման կամ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ: Այս հարթակը լայն հնարավորություն է երիտասարդների համար՝ ծանոթանալու մեր երկրի գործատուներին, նրանց գործունեությանը և հասկանալու՝ ինչ պահանջարկ կա աշխատաշուկայում»: Փոխնախարարը փառատոնին հետաքրքիր և արդյունավետ ընթացք է մաղթել և հույս հայտնել, որ այն ուղղորդիչ կլինի նաև տարբեր կրթական մակարդակների աշակերտների համար:
Երկօրյա էքսպոյի ընթացքում նախատեսված են ընկերությունների, կրթօջախների ցուցահանդես, մասնագիտական համաժողովներ, պանելային քննարկումներ:
Արաքսիա Սվաջյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել կազմակերպությունների բովանդակությանը, հետաքրքրվել կրթական հաստատությունների ուսանողների՝ աշխատանքային հեռանկարների հնարավորություններով:
Փառատոնի մուտքն ազատ է. այն բաց է մինչև ապրիլի 29-ը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բոլորս էլ գիտենք , որ աշակերտը նայում է դասագրքին որպես մի անհաղթահարելի ու ձանձրալի պատնեշի, իսկ ժամացույցի սլաքներին՝ որպես փրկություն: Մենք՝ ուսուցիչներս, հաճախ հայտնվում ենք երկու քարի արանքում. մի կողմից…
Դասարանում կարգապահությունը կարևոր է ոչ միայն ուսման գործընթացը կազմակերպելու, այլ նաև աշակերտների անհատական զարգացման համար: Դանդաղ տրանսֆորմացիայի և ժամանակակից հոգեբանության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատիժը հաճախ չի լուծում խնդիրը.…
Անգլերենի դասավանդման գործընթացում, հավանաբար, ամենատարածված և միևնույն ժամանակ ամենաբարդ մասնագիտական հարցերից մեկն այն է, թե ինչի՞ վրա պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք՝ խոսքի ճշգրտությա՞ն, թե՞ սահունության: Ճշգրտությունը, անկասկած, հիմնարար…
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց