Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ավագ մասնագետ Հայկ Թադևոսյանը, մարզային համակարգողներ՝ Էդգար Մանուկյանը և Ալբերտ Աբրահամյանը 2017թ. մարտի 27-ից ապրիլի 1-ը ներառյալ գործուղվել էին Արցախի Հանրապետություն (ԱՀ)` դպրոցների համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնելու նպատակով:
Գործուղման ընթացքում ԿՏԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ԱՀ տարբեր շրջանների տասներկու դպրոցներ, այդ թվում՝ Ստեփանակերտի հ.2, հ.3, հ.7 և հ.8, Մարտունու շրջանի Նորշեն և Բերդաշեն համայնքների ու Մարտունի քաղաքի հ.1 և հ.2, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի հ.2, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքի, Ուխտաձոր և Տող համայնքների դպրոցներ: Թվարկված դպրոցներում ծանոթացել են համակարգչային դասարաններում եղած խնդիրներին, նորոգել կամ փոխարինել են խափանված սարքավորումները, ստեղծել կամ վերականգնել են տեղային ցանցերը, տեղադրել են նոր սարքավորումներ, թարմացրել են ծրագրային համակարգերն ու փաթեթները, լրացրել են անհրաժեշտ հակավիրուսային և կիրառական ծրագրերը:
Գործուղման ընթացքը.
Աշխատանքային այց՝ Արցախի Հանրապետություն
ԿՏԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Բերձոր քաղաքի թիվ 2 դպրոց
Երկրորդ աշխատանքային օրն Արցախում
Մեր մասնագետներն այցելել են Ստեփանակերտի երկու դպրոցներ
Արցախի Հանրապետության դպրոցներում իրականացվող աշխատանքները շարունակվում են
Գործուղման վերջին օրերը՝ Ստեփանակերտում
Համառոտ ակնարկ համագործակցության մասին
ԿՏԱԿ-ի և ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության համագործակցությունը սկսվել է դեռևս 2010 թվականից, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համակարգչային դասարանների ութ համակազմ էր նվիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավագ դպրոցներին, որոնց տեղադրման և դպրոցներում տեղային ցանցերի ստեղծման աշխատանքները վստահվել էր ԿՏԱԿ-ին: Մշտապես կազմակերպվող այցերի ընթացքում ԿՏԱԿ-ի աշխատակիցները բացի համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներից, ԼՂՀ կրթության և գիտության նախարարության օժանդակությամբ, անցկացրել են հանրակրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման հարցերին նվիրված սեմինար-խորհրդակցություններ, կազմակերպվել՝ դասընթացներ։
Անցած տարիների ընթացքում ընդլայնվել է համագործակցությունը և այժմ ընդգրկում է աշխատանքային տարբեր ուղղություններ.
2014թ. 22 համայնքներում կազմակերպված դասընթացներին մասնակցել են 235 աշակերտ և 389 ուսուցիչ, 2015թ.՝ 447 աշակերտ և 338 ուսուցիչ, իսկ 2016թ.՝ 315 աշակերտ, 226 ուսուցիչ:
Արցախի կրթական համակարգին ցուցաբերվող աջակցության համար 2016թ. հոկտեմբերին ԿՏԱԿ-ի տնօրենն արժանացել է ԼՂՀ նախարարության պատվոգրի, իսկ կազմակերպությունը՝ Շնորհակալագրի (http://ktak.am/index.php/am/news/view/17):
ՈղջոÕœւյն, թանկագին eTwinner-ներ և կրթական նորարարություններով հետաքրքրված գործընկերներ: Արդեն տևական ժամանակ է, ինչ իմ դասասենյակում «սահմաններն» անհետացել են: eTwinning հարթակը մեզ համար դարձել է ոչ միայն համագործակցության վայր, այլև մի…
ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…
«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…
«Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…
Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց