ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեսրոպեան վարժարան. Ոգեկոչում Հայոց ցեղասպանութեան զոհերուն

Ապրիլի 21, 2023
Սփյուռքի լրատու

Հինգշաբթի, 20 Ապրիլ 2023-ի առաւօտուն Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի շրջափակին մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 108ամեակին նուիրուած ոգեկոչական ձեռնարկ մը, որուն մասնակցեցան բարձրագոյն եւ արուեստից վարժարաններու աշակերտները, ինչպէս նաեւ ուսուցչական եւ տեսչական կազմերը վարժարանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստի գլխաւորութեամբ: Աշակերտները ներկայացած էին Հայաստանի, Արցախի եւ Կիլիկեան թագաւորութեան դրօշներով եւ բարձրացուցած էին Եղեռնի զոհերուն յիշատակը եւ ազգային պահանջատիրութիւնը նշող պաստառներ: Ներկայ էին Սուրբ Փրկիչ եկեղեցւոյ պատասխանատու հոգեւոր հայրերը ժողովրդապետ Հայր Մեսրոպ վարդապետ Թօփալեանի գլխաւորութեամբ:

Ձեռնարկի բացման խօսքը արտասանեց Մեսրոպեանի աւարտական դասարանի աշակերտ  Զաւէն Տէր Ղուկասեան: Ան արտայայտեց հայ ազգին արդար ցասումը ի տես Ցեղասպանութեան անպատիժ մնացած ըլլալուն, դատապարտումը` ցեղասպանին եւ ամենակարեւորը` կամքն ու վճիռը միշտ յիշելու նահատակները, հաւատարիմ մնալու անոնց սուրբ կտակին եւ տէր կանգնելու անժամանցելի  բոլոր իրաւունքներուն:

Գեղարուեստական մասով ելոյթներ ունեցան Քրիսթոֆրր Մարտիրոսեան (5-րդ դասարան, նուագ երգեհոնի վրայ), Յակոբ Թերզեան, Ալէքս Լեւոնեան, Ժան-Փիէռ Վարդանեան, Նայիրի Առնէլեան, Սէրլի Մուղալեան, Մարիա- Ճեսիքա Խաշոլեան (երգ եւ նուագ՝ «Աղբերս ու Ես», “Տուն իմ հայրենի”), Մէրի Էքմէքճեան (9-րդ դասարան, արտասանութիւն՝ «Ափ մը մոխիր») եւ Նայիրի Առնէլեան (7-րդ դասարան, նուագ՝ տուտուկ):

Ոգեկոչման ձեռնարկի մասնակիցներուն ուղղուած իր խօսքին մէջ Մեսրոպեանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստ կոչ ուղղեց միշտ վառ պահելու պահանջատիրութեան ջահը մինչեւ արդարութեան ամբողջական վերահաստատումը, հայ ժողովուրդի կրած վնասներուն արդար հատուցումը եւ մեր անկատար մնացած բոլոր տենչերուն իրականացումը: Ան ըսաւ, որ հայ ժողովուրդը վերապրելով պատասխան տուաւ Թուրքիոյ ոճիրին եւ պիտի շարունակէ ապրիլ ի հեճուկս բոլոր դժուարութիւններուն, շնորհիւ իր միասնականութեան՝ Հայաստանէն մինչեւ Սփիւռքի ամենահեռաւոր ափերը:

Ապա խօսք առաւ Սուրբ Փրկիչի փոխ-ժողովրդապետ Հայր Սահակ վարդապետ Քէշիշեան, որ  յորդորեց հաւատարիմ մնալ նահատակներու կտակին եւ առօրեայ կեանքին մէջ ապրեցնել հայ ազգային եւ քրիստոնէական արժէքները՝ լեզուն, գիրն ու գրականութիւնը, հայ ընտանիքը եւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի հաւատքը: Հայր Սահակ հուսկ արտասանեց “Պահպանիչ”ը եւ կատարեց վարդերու օրհնութիւն. աշակերտներ եւ ուսուցիչներ իրենց հետ դպրոց բերած ծաղիկները զետեղեցին Մեսրոպեանի շրջափակին մէջ կանգնեցուած Ծիծեռնակաբերդի յուշակոթողին նմանակին առջեւ, առ ի յարգանք 1.5 միլիոն մեր նահատակներուն: Աւելի ուշ, նման այց կատարեցին նաեւ մանկապարտէզի եւ մանկամսուրի փոքրիկները:

Տեղեկատուական գրասենեակ
Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի

  • Teaching Grammar in High School

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    ՀարգելիÕœ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ՝<<Քերականության ուսուցումը ավագ դպրոցում>> զեկույցի թեման : Խնդրում եմ գրել ձեր դիտարկումները REPORT Teaching Grammar in High School Introduction Grammar is the structural foundation of…

  • Գրական տեքստը որպես ապրում

    Թեմայի հեղինակ՝ Poghosyan

    Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ ✉️ «Գրի'ր նամակ՝…

  • 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկությունները

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…