ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենիի և Գիրք նվիրելու օր

Մարտի 29, 2017
Դպրոցական անցուդարձ

Ամեն տարի ավանդություն է դարձել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցում տոնել «Մայրենիի» և «Գիրք նվիրելու օր» տոները: Փետրվարի 19-ին և 21-ին մեծ աշխուժություն էր տիրում 3-րդ և 4-րդ դասարաններում: Թեմային համահունչ ձևավորված դահլիճում հավաքվել էին հյուրեր, ծնողներ և աշակերտներ: Երրորդ դասարանցիները տոնական հագնված և բարձր տրամադրությամբ ներկայացրին գրքի կարևորությունը՝ դառնալով հենց իրենք դասագրքեր և գեղարվեստական գրքեր: Գեղեցիկ անակնկալ եղավ բոլորի համար, երբ դահլիճ մտավ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Նա ոգևորեց ելույթ ունեցողներին և խորհուրդ տվեց շատ գրքեր կարդալ: Միջոցառման վերջում 3-րդ դասարանցիները գրքեր նվիրեցին իրենց սիրելի դպրոցի գրադարանին: Չորրորդ դասարանցիները մեծ խանդավառությամբ ելույթ ունեցան «Մայրենիի» տոնի առթիվ, որը տեղի ունեցավ փետրվարի 21-ին: Գեղեցիկ ու բովանդակալից բանաստեղծություններով, երգերով գովերգեցին մայրենին՝ ներկայացնելով մեր հայ մեծերի թևավոր խոսքերը: Ունկնդիրները մեծ բավականությամբ հեռացան դահլիճից:

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…