ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերը

Ապրիլի 12, 2023
Սպորտային լուրեր

Հայտնի էթե Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն ինչ կազմերով կմասնակցեն Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցահարթակ դուրս կգան Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):

Կանանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելա Յայլյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։

Տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Փաշիկ Ալավերդյանի, իսկ կանանց հավաքականը՝ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցումները կանցկացվեն ապրիլի 15-23-ը:

Ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Torosyan

    Նախագծային ուսուցման մեթոդը հասարակագիտության դասավանդման մեջ առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ առարկան ինքնին ուղղված է ոչ միայն գիտելիքի փոխանցմանը, այլև քաղաքացիական գիտակցության ձևավորմանը: Երբ աշակերտը պարզապես լսում է մարդու իրավունքների,…

  • Գրաֆիկայի ուսուցումը Տեխնոլոգիայի դասաժամին և միջառարկայական կապը Կերպարվեստի հետ

    Թեմայի հեղինակ՝ Արսեն Գալստյան

    1. Գրաֆիկա թեմայի նշանակությունը «Տեխնոլոգիա» առարկայում «Տեխնոլոգիա» առարկան նպատակ ունի զարգացնել սովորողների ստեղծագործական, նախագծային և գործնական հմտությունները: Գրաֆիկան այս համատեքստում կարևոր ուղղություն է, քանի որ այն միավորում է. պատկերային մտածողությունը…

  • Գծապատկերներ

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…

  • Տեսողական և թվային նյութերի կիրառումը ուսուցման արդյունավետության բարձրացման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Լուսյա Ավետիսյան

    Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…

  • Ներառական կրթություն

    Թեմայի հեղինակ՝ Էդիտա Հալաջյան

    Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…