Նոր Ջուղայի Հայոց ազգային «Քանանեան» իգական աւագ դպրոցի պատասխանատուների, Ծնողական խորհրդի եւ աշակերտուհիների համատեղ ջանքերով, մարտի 11-ից 15-ը Հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական դահլիճում կազմակերպւել էր «Իմ գեղեցիկ քաղաք՝ Սպահանը» խորագրով լուսանկարչական ցուցահանդէս ՝որտեղ ներկայացւել էին Իրանի Սպահան քաղաքի պատմական վայրերը,ինչպէս՝ եկեղեցիններ, մզկիթներ,դպրոցներ, հին բնակարաններ, կամուրջներ ....
Ցուցահանդէսը անց կացնելու նպատակով, դպրոցի պատասխանատուների նախձեռնութեամբ Կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում կայացաւ «Ինչպէս նկարել» թեմայով դասախոօսական երեկոյ՝: Նիւթը ներկայացնելու համար հրաւիրւած էր ճարտարապետական անւանի լուսանկարիչ եւ Սպահանի արւեստի համալսարանի լուսանկարչական բաժնի դասախօս՝Եասէր Արաբը, որին յաջորդեց Սպահանի «Նաղշէ ջահան» հրապարակում եւ նրան կից պատմական կոթողներում կայացած աշխատանոցը՝ լուսանկարիչ-դասախօսի ներկայութեամբ ու խորհրդատւութեամբ , որից յետոյ նրանք շրջելով քաղաքը պատկերցին տեսարժան վայրերը ,ինչի արդիւնքում իրականացւեց լուսանկարչական հետաքրքիր ցուցահանդէս,որի բացումը տեղի ունեցաւ շաբաթ՝ մարտի 11-ի ժամը 11:00-ին,ներկայութեամբ՝ Սպահանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ՝ Տ.Սիփան ծ. վրդ Քէչէճեանի , Շահինշահր քաղաքի հոգեւոր տեսուչ՝ Տ. Անանիա ծ.վրդ. Գուճանեանի, թեմի Կրթական խորհրդի,Սպահանի կրթադաստիարակութեան հիմնարկի երրորդ շրջանի ներկայացուցիչների, լուսանկարիչ Եասէր Արաբի եւ այլ հրաւիրեալների :
Խորհրդանշական ժապաւէնի հատումից յետոյ , ներկաներին ողջունեց դպրոցի գրադարանավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը,ով տեղեկութիւններ փոխանցեց ցուցահանդէսի կազմակերպման նպատակների մասին այն է՝ առաւել հետաքրքրւել քաղաքի գեղեցկութեամբ եւ լուսանկարչութեան միջոցով վեր հանել այն թագնւած գեղեցկութիւնը ,որ յաճախ վրիպւպւում է մեր տեսողութիւնից, ինչպէս նաեւ աշակերտութեան մօտ զարգացնել լուսանկարելու արւեստը: Յաջորդիւ աշակերտուհիները ելոյթ ունեցան Հայաստանը եւ Իրանը Փառաբանող խմբական երգերով ուՍպահան քաղաքին ուղղւած խօսքերով ու բանաստեղծութիւններով :Ապա դպրոցի տնօրէն տկն. Սալարիֆարը, հանդէս եկաւ Սպահանի մասին հետաքրքիր բնութագրականով եւ կենտրոնացաւ Իրանում ապրող հայութեան ի մասնաւորի Նոր Ջուղայի հայութեան մասին գովեստի խօսքերով,որպէս՝ Իրանի արւեստի ու արհեստի զարգացման գործընթացում նշանակալի աւանդ ունեցող ժողովուրդ եւ շնորհակալական խօսք ասաց ցուցահանդէսի մասնակիցներին, դպրոցի փոխտեսուչ՝ Ռիմա Սիմոնեանին, գրադարանավարուհուն, ծնողներին եւ բոլոր նրանց ,որոնց համագործակցութեամբ իրականացաւ այս հրաշալի միջոցոռումը:
Եզրափակիչ խօսքը տրւեց Հայր Սիփան ծ.վրդ. Քէչէճեանին ,ով բարձր գնահատելով ցուցահանդէսի կազմակերպումը Սպահանում կենցաղ վարելը համարեց բարեբախտութիւն եւ խաղաքը բնութագրեց բացառիկ գեղեցկութիւն ունեցող մի քաղաք, «Որի կիզակէտը անշուշտ Ջուղան է »,- դիտել տւեց Հայր Սուրբը :
Պաշտօնական բաժնի աւարտին դպրոցի պատասխանատուների եւ անձնակազմի անունից յուշանւէր յանձնւեց ցուցահադէսի կազմակերպչական աշխատանքներին համագործակցութիւն բերած լուսանկարիչ՝ Եասէր Արաբին,ծնողական խորհրդի նախկին անդամ Ժանետ Սիմոնեանին եւ Թովմա Գալստանեանին ,ով ցուցահանդէսին կից մասնակցութիւն էր բերել Նոր Ջուղայի եկեղեցիները թեմայով լուսանկարների ցուցադրութեամբ :
Վերջում խօսք առնելով Եասէր Արաբը, շնորհակալութիւն յայտնեց դպրոցի պատասխանատուներին իր հանդէպ ցուցաբերաց ուշադրութեան կապակցութեամբ եւ հետաքրքիր ու զարմանալի երեւոյթ համարեց՝ հայ աշակերտութեան հետաքրքրւածութիւնը՝ հանդէպ Սպահան քաղաքին նաեւ բարձր գնահատեց նրանց աշխատանքը:
Միջոցառման շարունակութիւնը հանդիսացաւ այն ,որ ներկաները շրջեցին ցուցասրահով քննարկեցին աշակերտուհիների աշխատանքը եւ ոմանք էլ օգտւելով մասնագէտ լուսանկարչի ներկայութիւնից , ստացան նրա տեսակէտները եւ լուսանկարելու մասին մի շարք տեղեկութիւններ,ով ամենայն սիրով եւ համբերատարութեամբ պատասխանեց նրանց հարցերին:
Նշելի է ,որ դահլիճը զարդարւած էր Արեգակնային Նոր Տարւայ եւ իրանական Նորոզի խորհրդանիշ «Սոֆրէյէ հաֆթսին»-ով (7- հատ Ս- տառով սկսւող խորհրդանիշներով պատրաստւած սփրոց կամ սեղան) եւ վաճառքի դրւած արհեստի նմուշներով :
Վերջում ներկաները վայելեցին Ծնողական խորհրդի կողմից կազմակերպւած բացոթեայ ընդունելութիւնը:
Երանուշ Թահմազեան
Իրան- Նոր Ջուղա
Աշխատանոցի լուսանկարները տրամադրել է Արաքս Մինասեանը եւ դպրոցի փոխտեսուչ՝ Ռիմա Սիմոնեանը
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան