ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին, որն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում թիմային առաջին հորիզոնականն էր զբաղեցրել՝ նվաճելով երկամարտի 6 մեդալ:
Կարեն Գիլոյանը տպավորիչ հաջողության առթիվ շնորհավորել է պատանի ծանրորդներին և նրանց մարզիչներին՝ միևնույն ժամանակ հորդորելով նրանց չբավարարվել ձեռք բերածով:
«Հետևել եմ բոլորիդ ելույթներին: Շատ լավ մասնակցություն ունեցաք: Շնորհավորում եմ ինչպես ձեզ, այնպես էլ ձեր մարզիչներին: Նրանց աշխատանքը ևս շատ գնահատելի է: Կարևորում եմ այն, որ թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրիք ու ապացուցեցիք, որ թիմային պայքարում ևս կարող ենք հաջողություններ ունենալ: Խնդրանքս է, որ շարունակեք մարզվել նույն ջանասիրությամբ: Ձեր այս հաջողությունը դեռ առաջին քայլն է: Ամեն ինչ պետք է անեք մեծահասակների մակարդակում ևս ձեր հաջողություններն ամրագրելու և մեր երկրի պատիվը բարձր պահելու համար»,- ասել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ պատանի ծանրորդներն ունեն բոլոր հնարավորությունները՝ կրկնելու մեր անվանի ծանրորդների՝ Յուրի Վարդանյանի, Հոկսեն Միրզոյանի, Իսրայել Միլիտոսյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Սիմոն Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի և մյուսների հաջողությունները:
Կարեն Գիլոյանը նշել է՝ ցուցաբերած մարզական բարձր արդյունքների համար պատանի ծանրորդները տարեվերջյան պարգևատրումներ, ապա նաև անվանական թոշակներ կստանան:
Հիշեցնենք՝ աշխարհի պատանեկան առաջնության աղջիկների պայքարում երկամարտում երրորդ լավագույն արդյունքը ցույց էին տվել Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ): Մարզուհիներն ընդգրկվել են Հայաստանի կանանց հավաքականի կազմում և հնարավորություն կունենան մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Մարզիչների խոսքով՝ մարզուհիներից սպասելիքները մեծ են: Տնային առաջնությունից մեծ սպասելիքներ ունի նաև 16-ամյա Էմմա Պողոսյանը:
«Շատ ուրախ եմ աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճած բրոնզե մեդալի համար: Այն ինձ համար շատ կարևոր էր: Իհարկե, ավելին կարող էի անել: Այսքանով չեմ բավարարվելու: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի Եվրոպայի առաջնությունում լավ հանդես գամ և մեդալ նվաճեմ: Կարծում եմ՝ սեփական հարկի տակ մեր երկրպագուների աջակցութամբ ավելի վստահ հանդես կգանք ու կպայքարենք բարձր տեղերի համար»,- ասել է մարզուհին:
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հաջողություն է մաղթել ծանրորդներին առաջիկա մրցելույթներում: Նա նաև տեղեկացրել է, որ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո բոլորովին նոր և բարձրորակ մարզագույքը կտրամադրվի մարզադպրոցներին, և մեր մարզիկներն ավելի լավ պայմաններում մարզվելու հնարավորություն կունենան:
Հիշեցնենք՝ աշխարհի պատանեկան առաջնության հաղթող էր ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։
Հայաստանի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի գլխավորությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատում, թե՞ խրախուսում Հայոց լեզվի դասերին հաճախ կանգնում ենք մի կարևոր հարցի առաջ․ ի՞նչն է ավելի արդյունավետ՝ գնահատե՞լ, թե՞ խրախուսել: Գնահատումը կարգավորում է, սահմանում չափանիշ, ցույց է տալիս առաջընթացը: Բայց…
(filedata/fetch?id=170367&d=1771709749)Նկարիչն ուներ իրենից ճիշտ մեկ տարի առաջ մահացած ավագ եղբայր՝ նույն անունով, ով ծնվել էր 1852 թ. մարտի 30-ին և մահացել նույն օրը: Մեկ տարի անց ծնված ապագա նկարչին անվանակոչել…
«Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Իմ փորձից նկատում եմ, որ երեխաները հաճախ սահուն կարդում են, բայց դժվարանում են որսալ ենթատեքստն ու հեղինակի հիմնական ասելիքը: Ո՞րն է այն «կախարդական» հարցը կամ վարժությունը ձեզ…
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես՝ որպես կենսաբան, հաճախ եմ լսում աշակերտներից. «Ինչիս է պետք բջջի կառուցվածքը կամ ֆոտոսինթեզի բանաձևը»: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք «խոհանոցային…
«Ինչո՞ւ ենք սովորում քերականություն, եթե գործնականում երբեք չենք օգտագործում այն»: Աշակերտներիս տարիներ առաջ հնչեցրած այս հարցն ինձ ստիպեց շատ բան փոխել անգլերենի ավանդական դասապրոցեսում: Այդ ժամանակ ես կարծում էի, որ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց