ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթի արդյունքները:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է միջպետական ծրագրով մրցույթի մասնակիցներին: ԿԳ նախարարի տեղակալը, ողջունելով մրցույթի հաղթողներին, հաջողություն է մաղթել նրանց. «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են կրթամշակութային կապերը, մասնավորապես մոտ ապագայում մեր երկրում նախատեսվում է գործարկել չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց: Նկատելի է նաև, որ վերջին տարիներին հայ երիտասարդների շրջանում գնալով մեծանում է Չինաստանում սովորելու ձգտումն ու չինական կրթության և մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը: Սա ամենևին պատահական չէ. լինելով աշխարհի հնագույն քաղաքակրթության կրողներից մեկը, հայ ժողովրդին հոգեհարազատ է հնագույն բոլոր մշակույթների ու արժեքների հետ երկխոսությունը»,- իր խոսքում նշել է Մ. Մկրտչյանը՝ երիտասարդներին մաղթելով արդյունավետ ուսումնառություն:
2017-2018 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար չինական կողմից հատկացված 16 կրթաթոշակային տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցել է 50 դիմորդ, այդ թվում բակալավրի կրթական ծրագրով՝ 17, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 27, ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 6 հոգի:
Կրթաթոշակային տեղերը բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ բակալավրի կրթական ծրագրով տրամադրվել է 8, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 5, ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 3 տեղ:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դիմորդների անունները հրապարակված են Խ. Դաշտենցի անվան Երևանի թիվ 114 ավագ դպրոցում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ողջույն, սիրելի գործընկերներ: Որպես դասվար և մաթեմատիկայի ուսուցիչ, ով ամեն օր աշխատում է 1-ին, 5-րդ և 6-րդ դասարանցիների հետ, ես տեսնում եմ, թե որքան արագ է փոխվում կրթական միջավայրը: Այսօր…
Դպրոցակաների համար ֆիզիկական վարժությունները կարևոր են, քանի որ նրանց նյարդային համակարգը գտնվում է ակտիվ ձևավորման փուլում: 1. Նյարդապլաստիկություն և «Ուղեղի պարարտանյութ» Ֆիզիկական վարժությունների ժամանակ արտադրվում է BDNF (Brain-Derived Neurotrophic Factor)…
Ողջու'յն,հարգելի' գործընկերներ:Եկե'ք, քննարկե'նք: Փորձենք դիտարկել,թե ինչ դեր ունեն առարկայական խմբակները հայոց լեզվի և գրականության ուսուցման,սովորողների ճանաչողական և ստեղծագործական կարողությունների զարգացման գործում: Հայոց լեզուն և գրականությունը միայն ուսումնական առարկաներ չեն,այլ նաև…
Նախադպրոցականից կրտսեր դպրոցական տարիքին անցումը երեխայի կյանքում ուղեկցվում է տարիքային ճգնաժամով, ինչը կապված է առաջատար գործունեության փոփոխության հետ (խաղից անցում ուսումնական գործունեության): Այս փուլում երեխաները հաճախ բախվում են հետևյալ խնդիրներին.…
Կից ներկայացնում եմ իմ կողմից մշակված տեսողական քայլաշարի օրինակը, որն օգնում է սովորողներին ավելի ինքնավստահ և հանգիստ զգալ դասի յուրաքանչյուր փուլում Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալ եմ նախորդ թեմաների շուրջ ծավալված անկեղծ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց