ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 440 մլն 290 հազար դրամի չափով: Նախատեսված գումարն ուղղվելու է ՀՀ Սյունիքի մարզում կրթահամալիրների ստեղծման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այս որոշմամբ հերթական քայլն է արվում ՀՀ կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից մեկի՝ 300 դպրոցների, 500 մանկապարտեզների և նախակրթարանների վերակառուցման, կառուցման ու հիմնանորոգման ծրագրում: «Այս մեծածավալ ծրագրի շրջանակում աշխատանքներն ընթանում են մի քանի ուղղություններով, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը գյուղական փոքր բնակավայրերում կրթության որակի բարելավումն է և այդ նպատակով նոր ենթակառուցվածքների ձևավորումը: Այս աշխատանքների շրջանակում դեռևս անցյալ տարի ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Սյունիքի գյուղական բնակավայրերում ստեղծել կրթահամալիրներ, որտեղ կիրականացվեն թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական և թե՛ ոչ ֆորմալ կրթական ծրագրեր՝ երեխաների և մեծահասակների համար»,-նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ կրթահամալիրները հագեցված կլինեն անհրաժեշտ լաբորատորիաներով, տեխնոլոգիաներով, այլ գույքով, կունենան մարզադահլիճ և հանդիսությունների սրահ, որոնք կծառայեն նաև՝ իբրև բնակավայրի մշակութային և սպորտային միջավայր՝ կրթահամալիրը վերածելով համայնքային կենտրոնի:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ կրթահամալիրների տեղակայվածությունն ուսումնասիրելու նպատակով ԿԳՄՍ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Քաղաքաշինության կոմիտեի և Սյունիքի մարզպետարանի կողմից իրականացվել են համատեղ վերլուծական աշխատանքներ, որի արդյունքում առանձնացվել են 40 գյուղական բնակավայրեր, որտեղ կառուցվելու են նոր կրթահամալիրներ:
«Դրանք կծառայեն նաև իբրև կրթական կենտրոններ՝ շրջակա բնակավայրերի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար, որոնք կրթահամալիր կտեղափոխվեն հատուկ այդ նպատակով գնված տրանսպորտային միջոցներով՝ ուղեկցորդի ուղեկցությամբ: Կազմվել են նաև շրջակա բնակավայրերից կրթահամալիրներ տանող երթուղիները՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների նորոգման ծրագրերով, ինչպես նաև սինխրոնացվել է նշված ճանապարհների բարեկարգման ընթացքը՝ կրթահամալիրների շինարարությանը զուգընթաց»,-մանրամասնել է նախարարը:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի իրագործման նպատակով 2023 թ.-ի պետական բյուջեով նախատեսված է եղել գումար՝ Կապանում 3 կրթահամալիրի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար: Սակայն հաշվի առնելով ծրագրի նպատակների իրագործման մի շարք առանձնահատկություններ՝ փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող դպրոցներ, նախադպրոցական ծառայությունների բացակայություն և շահառու երեխաների փոքր թիվ, տեղի են ունեցել հավելյալ քննարկումներ և այցեր, որոնց արդյունքում վերանայվել են Սյունիքի մարզի կրթահամալիրների ընդհանուր ցանկն ու կրթական կենտրոնները: Ներկայում նախատեսվում է ստեղծել 40 կրթահամալիր, որոնցից 7-ը՝ Կապանում, 33-ը՝ Սյունիքի մարզի մյուս խոշորացված համայնքներում:
Նախարարի խոսքով՝ կրթահամալիրները բաժանվել են 4 խմբի՝ ըստ հզորությունների և տիպի: Ընդհանուր առմամբ՝ կառուցվելու է 36 կրթահամալիր, 3 մոդուլային դպրոց, որոնք արդեն կառուցման փուլում են, ինչպես նաև Տեղի թիվ 1 դպրոցը, որի շենքային պայմանները բարենպաստ են` վերափոխվելու կրթահամալիրի:
«Նմանատիպ աշխատանքները շարունակվում են մյուս մարզերում, ավարտվել են այցերը Արարատի և Կոտայքի մարզերում, առաջիկա երկու ամսում պատկերը կամբողջանա բոլոր մարզերի մասով: Նախատեսվում է, որ 300 դպրոցների ծրագրով, ընդհանուր առմամբ, գյուղական բնակավայրերում կնախագծվեն և կկառուցվեն շուրջ 150 կրթահամալիրներ, ինչը թույլ կտա ամբողջությամբ կարգավորել փոքր գյուղական համայնքներում որակյալ կրթության հասանելիության հարցը»-, փաստել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը նաև հավելել է, որ ծրագիրը որակյալ կրթության ապահովման ամբողջական բարեփոխում է, որի շրջանակում Հայաստանի մանուկների հիմնադրամը ԵՄ աջակցությամբ Կապանում և Գորիսում կառուցելու է երկու սմարտ կենտրոն. «Աշխատանքներն այնպես են նախագծվել, որ կրթահամալիրները և սմարտ կենտրոնները համատեղ աշխատեն, և այդ ռեսուրսն օգտագործվի նաև կառավարման, մարդկային կարողությունների զարգացման, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստման, բովանդակային կրթական ծրագրերի, մեծահասակների կրթության առումով: Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև բովանդակային բարեփոխում. ուսուցիչների կարողությունների զարգացման և որակյալ կրթության ապահովման նպատակով վերանայվել է բազմահամակազմ դասարանների ձևավորման սկզբունքը, որը փոքր դպրոցների հիմնական խնդիրներից է: Հավասար և որակյալ կրթության ապահովման նպատակով այս տարվա սեպտեմբերից Սյունիքի մարզում լինելու է առանձնացված ուսուցում, և պետբյուջեի միջոցներից նախատեսվում են հավելյալ միջոցներ, որպեսզի յուրաքանչյուր դասարան ունենա առանձին սովորելու հնարավորություն՝ անկախ երեխաների թվից»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ բովանդակային բարեփոխումների համատեքստում հավելավճար է սահմանվել նաև գյուղական դպրոցների ուսուցիչների համար, որը կխթանի ուսուցիչների համալրումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է ծրագրի իրականացումը՝ ընդգծելով, որ այն թևակոխել է գործնական փուլ: Նա անդրադարձել է դպրոցաշինության, ճանապարհների կառուցման, ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, ինչպես նաև կրթության բովանդակության բարելավման հարցերին:
Նիստի ընթացքում կառավարության անդամները ծավալել են շահագրգիռ քննարկում` կրթահամալիրների կառուցման ծրագրի շուրջ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան