ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ս. Զատիկի Տօնակատարութիւն Շաբաթօրեայ Դպրոցի Մէջ

Ապրիլի 5, 2023
Սփյուռքի լրատու

1 Ապրիլ 2023, Շաբաթ օր, Փասատենա քաղաքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ շաբաթօրեայ վարժարանը յատուկ յայտագիրով մը դիմաւորեց Ս. Յարութեան տօնը: Ծրագիրին ներկայ էին աշակերտներ, ծնողներ, մեծ հայրեր եւ մայեր, ինչպէս նաեւ դպրոցի աշխատանքին համակրանք ունեցող հիւրեր:

Մեծի խօսքը այսօր կը պառկի, վաղը կ’արթննայ

Յայտագիրը սկսաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Աշակերտները բեմի վրայ, երգի ուսուցչուհի Մարալ Քիւրտեանի ղեկավարութեամբ երգեցին հոգեւոր երգեր: Ապա Հայր Երեմիա Աբգարեանի մատուցմամբ եւ դպրոցի աշակերտներու սարկաւագութեամբ կատարուեցաւ արարողութիւնը: Հայր Երեմիան հաղորդութիւն տալէ առաջ, աշակերտներուն բացատրեց, թէ ի՛նչ կը ստանան, ի՛նչ է հացի եւ գինիի իմաստը եւ ի՛նչ միտքով եւ պատրաստութեամբ պէտք է որ մօտենան սկիհին: Հայր սուրբը իր խօսքի մէջ ծնողներուն վստահեցուց, թէ փոքրիկներուն լսած իւրաքանչիւր հոգեւոր բարդ պատգամ եւ գաղափար, ի՛նչ փոյթ, թէ այսօր լուռ պիտի պառկին երեխայի ականջին եւ սրտին մէջ, բայց անոնք օր մը, անկասկած  պիտի արթննան ու պիտի վերագտնեն իրենց արժէքը: Հաղորդութիւն բաշխելու պահուն երգչուհի Մ. Քիւրտեանը հոգեւոր երգերու սրտագրաւ շարան մը մենակատարեց՝ սրահին տալով խորհրդաւոր մթնոլորտ:

Ցնծութիւնը ոստոստելով եկաւ

Օրը դարձաւ տօնական երբ Տունայեանց սրահի մէջ սկսաւ Ս. Զատկուայ հանդիսութիւնը: Աշակերտները ժիր ձայնով երգեցին «Ի՜նչ աղուոր է Զատիկ տօնել» մանկական երգը ու յանկարծ, ոստոստելով, բոլորին ցնծութիւն եւ ծիծաղ պարգեւելով սրահ մտաւ գարնան սիրուած նախանշանը՝ սիրունիկ նապաստակ մը: Օրիորդ նապաստակը երգեց, պարեց եւ հաւկթախաղ խաղաց երեխաներուն հետ: Այդ հաճելի միջոցէն յետոյ, նապաստակը բոլորին հրաժեշտ տուաւ խոստանալով, որ տարի մը յետոյ կը վերադառնայ:

Ես յաղթեցի, հա՛յր սուրբ

Հայր Երեմիա Աբգարեանը օրհնեց սեղանը եւ «Ճաշակեսցուք»ը միաբերան հնչեց սրահի մէջ: Սիրոյ սեղանը, զոր բոլորը պիտի վայելէին, առատաձեռնօրէն պատրաստուած էր ծնողներու եփած, բերած տեսակաւոր ուտելիքներով, բազմազան քաղցրեղէններով եւ անշուշտ գունագեղ հաւկիթներով: Հայր սուրբը այս առիթէն օգտուելով, ի՛նքն ալ մանուկ մը դարձաւ, փոքրիկներուն հետ խաղաց հաւկթախաղ, հեղ մը յաղթեց, հեղ մըն ալ ճաթած հաւկիթով մնաց:

Տաղանդաւոր նկարիչներ

Այս տարի դպրոցը աշակերտներուն համար կազմակերպած էր կաւիճով Զատիկ ներկելու ժամ մը: Ամէն աշակերտ իր նախասիրած գոյնը բռնած շտապեց պարտէզ ու կարճ միջոցին բակի մէջ յայտնուեցան գոյնզգոյն ճուտիկներ, արեւներ, հաւկիթներ եւ նապաստակներ: Մեղք, որ Երկուշաբթի օր սպասուող  քանի մը կաթիլ անձրեւը պիտի բաւէ բոլորը ջնջելու:

Օրը վերջացաւ սիրալիր, ջերմ զրոյցներով եւ լուսանկարներու մէջ յաւերժացնելով օրուան ընտիր պահերը:

 

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…

  • Ինչպե՞ս հավասարակշռել Ավանդական Դասավանդումը և Նորարարական Մեթոդները:

    Թեմայի հեղինակ՝ Լորետա Դումիկյան

    ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…