ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել պաշտոնավարման 100 օրվա ասուլիսով: Նա ներկայացրել է ոլորտներում կատարված և նախատեսվող ծրագրային աշխատանքները, անդրադարձել կառավարման խնդիրներին:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս ընթացքում սկսվել է արդյունավետ կառավարման շուրջ աշխատանքը՝ նախարարության կառուցվածքային փոփոխությունների իրականացմամբ:
«Մեր նպատակն է, որ և՛ ֆունկցիոնալ բաշխումները, և՛ արվող աշխատանքներն առավել արդյունավետ դառնան, այս ուղղությամբ կարևորվել են թվայնացման գործընթացները, մանրամասն վերլուծվել են, թե որ գործառույթներն է հնարավոր իրականացնել քիչ վարչարարությամբ: Առաջիկայում երկու փուլով կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում: Առաջին փուլով կարվեն ֆունկցիոնալ բաշխումները, իսկ երկրորդ փուլում փոփոխություններն ուղղված կլինեն ավելի շատ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ձևավորմանը»,- ասել է նախարարը:
Նա նաև նշել է, որ նախարարությունում կան թափուր աշխատատեղեր և առաջիկայում դրանց համալրման ուղղությամբ աշխատանքներ են տարվելու, հայտարարվելու են մրցույթներ։
2023 թ. սեպտեմբերից բոլոր դպրոցներում փուլային ձևաչափով կներդրվի հանրակրթության նոր չափորոշիչը
Անդրադառնալով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ամբողջացվել է հանրակրթության կառավարման գործընթացի նախապատրաստման իրավական ողջ փաթեթը, հաստատվել են բոլոր անհրաժեշտ կարգերը: Առաջիկայում կառավարման վերափոխված համակարգը կսկսի գործել այն դպրոցներում, որտեղ տնօրենների լիազորությունների ժամկետներն ավարտվում են, կառավարման գործառույթները կիրականացվեն տնօրենի և վարչական համակարգողի կողմից:
Ժաննա Անդրեասյանը նաև հայտնել է, որ 2023 թվականի սեպտեմբերից բոլոր դպրոցներում փուլային ձևաչափով կսկսվի ներդրվել հանրակրթության նոր չափորոշիչը, որը նախորդ երկու տարիներին փորձարկվել է Տավուշի դպրոցներում:
Չափորոշչի ներդրման նպատակով իրականացվելու են մեծածածալ վերապատրաստումներ. «Ամբողջ հանրապետությունում առանձնացրել ենք մենթոր 53 դպրոցներ, որոնց հետ ակտիվ աշխատանք է տարվում, ԿԶՆԱԿ-ի կողմից իրականացվելու են վերապատրաստումներ»:
Կամավոր ատեստավորման և տարակարգի համակարգերը ընդլայնվել են
Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորմանը՝ Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ այդ գործընթացը բարելավվել է. « Այս տարի արդեն կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենան նաև դպրոցում չաշխատող, սակայն ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող անձինք, որոնք հետագայում կարող են դպրոցում աշխատանքի անցնել՝ ունենալով բարձրացված դրույքաչափ և համապատասխան հավելավճար»,- նշել է նախարարը և հավելել, որ մարտի 27-ից կսկսվի դիմումների ընդունումը, որը կտևի 2-3 ամիս։
Նրա տեղեկացմամբ՝ սկսվել է արտադպրոցական ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը. «Սա համարում եմ թիմային աշխատանք, երկու ամսում կարողացել ենք օրենքի փոփոխություն կատարել, մշակել ենք կամավոր ատեստավորման կարգը, թեստերը, ուղեցույցը, էլեկտրոնային համակարգը: Մարտի 15-ից մինչև ապրիլի 9-ը դիմումներն ընդունվում են, արդեն ունենք շուրջ 100 դիմում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Մարտի 9-ից հայտարարվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման նպատակով փաստաթղթերի ընդունելություն, որը 30-50 տոկոս հավելավճարի հնարավորություն է ստեղծում համակարգի մանկավարժական աշխատողների համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց