ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի հանրային քննարկում

Մարտի 24, 2023
Պաշտոնական

Համաձայն ՀՀ վարչապետի՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» 2023 թվականի հունվարի 26-ի N 86-Ա որոշման հավելվածի 21-րդ կետի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2024-2026թթ. բյուջետային հայտի հանրային քննարկումներ:

Քննարկումների ժամանակացույցը.

  • Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն - 29 մարտի 2023 թ. ժամը 11։00
  • Ժամանակակից արվեստ, գրահրատարակչություն - 30 մարտի 2023 թ. ժամը 11:00
  • Բարձրագույն կրթություն, երիտասարդություն, արտաքին կապեր - 28 մարտի 2023 թ. ժամը 15։00
  • Հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն - 31 մարտի 2023 թ. ժամը 14։00
  • Սպորտ - 30 մարտի 2023 թ. ժամը 15։00

Քննարկումներին հրավիրվում են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մարտի 27-ը info@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը, և զանգահարել զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն՝ հեռ.՝ 010 599689 (471)։ Ձեր մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2024-2026 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի (ներառյալ 2024թ․ բյուջեի) հայտի վերաբերյալ Ձեր առաջարկություններն ու դիտողությունները խնդրում ենք ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով՝ մինչև քննարկման օրը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՄԺԾԾ հայտը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում, հղումը՝ https://escs.am/am/category/budget/ :

Քննարկումները տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան,Վ. Սարգսյան 3, Կառավարական N 2 շենք, 5-րդ հարկ):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Լսելու կարողությունը որպես կրտսեր դպրոցականի հաջողության գրավական

    Թեմայի հեղինակ՝ Լիլիա Բադալյան

    Կրտսեր դպրոցական տարիքում լսելու կարողության զարգացումը սոսկ «լուռ նստելու» հմտություն չէ:Սա բարդ ճանաչողական գործընթաց է,որն ընկած է երեխայի թե՛ ուսումնական առաջադիմության,թե՛ էմոցիոնալ բանականության հիքում: Ինչու՞ է սա առաջնային Լսելը գրագիտության…

  • Արվեստը դպրոցում որպես արտթերապիա

    Թեմայի հեղինակ՝ Armine1988

    (filedata/fetch?filedataid=12060) Արվեստը դպրոցում որպես արտթերապիայի միջոց Այժմ դպրոցն այլևս միայն գիտելիք փոխանցող միջավայր չէ․ այն նաև երեխայի հոգեբանական անվտանգության, ինքնարտահայտման տարածք է:Այս միջավայրում արվեստը դառնում է ոչ միայն գեղագիտական կրթության…

  • Առաջին դասարանցու հարմարումը դպրոցին

    Թեմայի հեղինակ՝ Նանե Հարությունյան

    Հարգելի՛ գործընկերներ, լինելով դասվար, գիտեմ, թե որքան հաճելի և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող ու դժվար է նոր սերունդ ընդունել դպրոց: Առաջին դասարանցու հարմարումը դպրոցական կյանքին բարդ և պատասխանատու շրջան է: Այն…

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…