Մարտի 13-ը հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան օրն է. օրվա շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել միջոցառում. ամփոփվել է գրողի հոբելյանական 125-ամյակը, բացվել են «Նվեր հոբելյանին. Չարենց 125» ժամանակավոր և «Այստեղ աշխատում է Չարենցը» հոլոգրաֆիկ ցուցադրությունները, հնչել են երաժշտական էլեկտրոնային կատարումներ (ethno electropop)՝ գրված չարենցյան տողերով, խորագիրը՝ «Մարտ 13. Մարինե Մանասյան»։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ինչպես նաև մշակույթի գործիչներ, գրականագետներ, չարենցասերներ։
«Նրա ստեղծագործություններում տեսնում ենք մեր ժողովրդի անցյալի փառքերը, ներկայի մռայլ ու լուսավոր ծալքերը, նաև ապագայի երազները: Տեսնում ենք թե՛ ապրելու «հսկա տենչը», և թե՛ հանուն հայրենիքի սեփական անձի զոհաբերումը: Չարենցը ոտք դրեց մեր պատմության հեռավոր քառուղիների վրա, բայց հենց ներկայի հայացքով անդրադարձավ պատմությանը և գնահատեց այն: Համաշխարհային մտքի և արվեստի տիտանների հետ ամրապնդվեց Չարենցի ոգեկան հաղորդակցությունը՝ դուրս գալով հայոց պատմության սահմաններից և տարածվելով աշխարհով մեկ»,- ասված էր Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի ելույթի խոսքում:
Ժաննա Մանուկյանը շնորհակալագրեր է հանձնել գործընկերներին՝ տարբեր կառույցների ներկայացուցիչների, Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համագործակցության համար:
Ե. Չարենցի հոբելյանական տարին մեկնարկել էր դեռևս նախատոնին՝ խորհրդանշական Գրքի Երևանյան 4-րդ փառատոնով, որը կրել է «Ժամանակիդ շունչը դարձի՛ր» չարենցյան կարգախոսը:
Տարվա ընթացքում միջոցառումներ են իրականացվել Հայաստանի ազգային գրադարանում, ֆիլհարմոնիկում, Գրողների, Նկարիչների միություններում, Կոմիտասի, Թումանյանի թանգարաններում, Մ. Սարյանի, Պ. Սևակի տուն-թանգարաններում, «Արար» մարզային կենտրոններում, Օպերայի և բալետի ազգային թատրոնում, և նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս՝ Իտալիայում, Գերմանիայում, Անգլիայում, Կանադայում, Ֆրանսիայում և այլուր։ միջոցառումների անմիջական մասնակիցներ են եղել Հայաստանի հանրային ռադիոն, տարբեր հեռուստաընկերություններ, Կինոյի և թատրոնի ինստիտուտը:
Կենտրոնական բանկի կողմից թողարկվել է «Չարենց 125» ոսկե հուշադրամը, «Հայփոստ» ընկերությունը ֆիլատելիստների հայկական ասոցացիայի հետ թողարկել է «Չարենց 125» նամականիշը: Տուն-թանգարանի, Չարենց ընտանիքի և քանդակագործ Արմենակ Վարդանյանի համատեղ ջանքերով վերականգնվել է բանաստեղծի հիշատակը հավերժացնող հուշաքարը։
Տարվա հիմնարար ձեռքբերում էր Չարենցի «Երկերի ժողովածուի» ակադեմիական հրատարակության աշխատանքների մեկնարկը՝ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի, Չարենցի տուն-թանգարանի և «Անտարես» հրատարակչության միջև փոխգործակցության հուշագրի հիման վրա: Տեղի է ունեցել «Չարենցը և իր ժամանակաշրջանը» գիտաժողովը: Տարին լի էր նաև բազմալեզու հրատարակություններով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց