ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը՝ մշակութային կազմակերպությունների մասնագետների համար

Մարտի 13, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կազմակերպմամբ մարտի 13-ին մեկնարկել է «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը:

Դասընթացն անցկացվում է մարտի 13-16-ը Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում: Ծրագրին մասնակցում են թանգարանների, գրադարանների, արխիվների մասնագետները, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ներկայացուցիչները:

Ծրագրի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, վարչության թանգարանների գծով գլխավոր մասնագետ Գոհար Սաիյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը:

Դասընթացը վարում էին Ֆրանսիայի թանգարանների հետազոտությունների և վերականգնման կենտրոնի կանխարգելիչ պահպանության ծրագրերի ղեկավար, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության նախագահ Մարի Կուրսելոն և գրաֆիկական աշխատանքների վերականգնող, կանխարգելիչ պահպանության մասնագետ, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության գլխավոր քարտուղար Կամիլ Օմոնը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է և շնորհակալություն հայտնել մասնակիցներին՝ ծրագրին լայն մասնակցություն ապահովելու համար: «Անչափ ուրախացնող է այն փաստը, որ ծրագրին մասնակցելու համար գրանցված 50 մասնագետներից այսօր դասընթացին մասնակցում են պատմամշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ոլորտի ավելի քան 70 մասնագետներ: Սա միանշանակ վկայում է դասընթացի կարևորության մասին: Ծրագիրն իրականացվում է ֆրանսիական կողմի աջակցությամբ, որի հաջորդ փուլերը կանցկացվեն հունիսին և հոկտեմբերին: Վստահ ենք, որ ֆրանսիացի գործընկերների ներկայացրած փորձը մեր մասնագետները կյուրացնեն և կկիրառեն ի շահ մեր երկրի»,- նշել է նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնել ֆրանսիացի գործընկերներին և մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Մարի Կուրսելոն շնորհակալություն է հայտնել նախարարի տեղակալին ծրագրի մեկնարկին մասնակցելու համար և շեշտել, որ ոլորտի մասնագետների համար նախատեսված այս կարևոր ծրագիրը կլինի շարունակական և կամփոփվի այս տարեվերջին:

Վերապատրաստման դասընթացի նպատակն է աջակցել մշակութային հաստատություններին մշակելու «Մշակութային արժեքների պահպանության պլանը» (ՄԱՊՊ):

Տեսական հատվածի ընթացքում բանախոսները ներկայացրել են «Մշակութային արժեքների պահպանության պլանի» մարտահրավերները, առաջնահերթ տարհանման ենթակա մշակութային արժեքների դասակարգումը, մեթոդաբանական ընտրությունը և մշակութային արժեքների տարհանման պլանի կազմումը: Դասընթացի առաջին օրը մասնավորապես անդրադարձ է կատարվել արտաքին և ներքին ռիսկերի վերլուծությանը: Դասընթացն ուղեկցվում է գործնական վարժանքներով և խմբային աշխատանքով:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսին Մատենադարանում իրականացվել է եռօրյա վերապատրաստում-դասընթաց՝ նվիրված մշակութային արժեքների պաշտպանության թեմային: Հանդիպումների շրջանակում ներկայացվել է Ֆրանսիայի լավագույն փորձը:

Նշենք, որ 2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԴԱՍԱՊԼԱՆ 21 (LESSON PLAN) ,English 11 Unit 4: READING CORNER (pp. 85–86)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «READING CORNER» (էջ 85–86) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Ընթերցանության տարբեր ռազմավարությունների (Skimming, Scanning, Detailed Reading) ձևավորում, տեքստի հիմնական…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 20 (LESSON PLAN) ,English 11Unit 4: PAST PERFECT CONTINUOUS (pp. 83–84)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «PAST PERFECT CONTINUOUS» (էջ 83–84) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Past Perfect Continuous (Անցյալ վաղակատար շարունակական) ժամանակաձևի կառուցվածքի, իմաստային…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 19 (LESSON PLAN) ,English 11Unit 4: GRAMMAR CORNER (pp. 80–81)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «GRAMMAR CORNER» (էջ 80–81) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Քերականական կառույցների ճանաչում, աստիճանական յուրացում և ճիշտ կիրառում պարզ նախադասությունների…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 18 (LESSON PLAN) ,English 11Topic 4: ECOLOGY (pp. 74–75)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «TOPIC 4: ECOLOGY» (էջ 74–75) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Էկոլոգիային, շրջակա միջավայրի պահպանությանն ու բնապահպանական խնդիրներին առնչվող բառապաշարի…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 17 (LESSON PLAN) ,English 11,THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS (p. 73)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հերմինե ջան, ահա էջ 73-ի («THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS») թեմայով դասապլանը՝ նույն ձևաչափով (ArmEdu ֆորումի ներածություն, առանց նկարների/էմոջիների, մեկ տողով բառապաշար, 5, 10, 15 րոպեանոց փուլերով): Դարձվածքները (idioms) և…