ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երեխայի նկատմամբ բռնության հոգեբանական հետևանքները

Մարտի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

    Կապանի հ.5 հիմնական դպրոցի 8-րդ ա դասարանի դասղեկ Ա. Ծատրյանը դասղեկի ժամերին հաճախ է անդրադառնում միջանձնային կոնֆլիկտներին, դիրքորոշումներին, վերաբերմունքին:

       Այսօր, մարտի 23-ին, դասղեկի ժամին դերային  իրադրությունների միջոցով դասարանում ստեղծեց մի քանի տեսակի բռնությունների տեսարաններ:

       Առաջադրանքը  հետևյալն էր` վերնագրել  տեսարանը, բնութագրել բռնության տեսակը:

       Ընտանեկան, սեռական, հոգեբանական բռնությունները երեխաներին ծանոթ էին: Նրանք կարողացան հասկանալ և վերլուծել: Խնդիրը բարդացավ միայն սեռական բռնության խոստովանության հարցում:

       Որքանով դժվարությամբ է հասկանում երեխան սեռական բռնության դրդապատճառը,  նույնքան կաշկանդվում է բացահայտ խոսելու և իրազեկելու մեջ,- աշակերտուհին այսպես     ձևակերպեց  իր  մտահոգությունը:

     Մեծահասակները եզրահանգեցին, որ հաճախ պետք է նման թեմաներով կանխարգելիչ նպատակներ հետապնդող զրույցներ անցկացնել փոքրերի հետ: Դա հնարավորություն կտա որպեսզի առաջին իսկ կասկածելի իրավիճակը երեխան ներկայացնի ծնողին կամ ուսուցչին, առանց մեղքի զգացման: 

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…