Ռուսաստանի դաշնության Տյումենի մարզի «Հայաստան» հասարակական մշակութա-լուսավորչական հայկական կազմակերպությանը կից մեկօրյա դպրոցը գործում է շուրջ 15 տարի:
Արդեն մեկ տարի է, ինչ «Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Համլետ Փաշայանի, բարերարներ Սամվել և Սերգո Ստեփանյանների շնորհիվ դպրոցն իր աշխատանքները կազմակերպում է Մ. Մաշտոցի անվան Հայկական մշակույթի կենտրոնի նորակառույց մասնաշենքում, որը կահավորված է և ապահովված՝ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով:
Այս գեղեցիկ նվերը հնարավորություն ընձեռեց էլ ավելի բարձր մակարդակով կազմակերպելու հայ մանուկների, երիտասարդների կրթական և ազգապահպան գործունեությունը: Զգալիորեն ավելացավ մշտական հաճախող սաների թիվը ( մոտ 150): Բացի մայրենի լեզվի, գրականության, հայ ժողովրդի պատմության և հայրենագիտության դասերից, մշակույթի կենտրոնում գործում են նաև թատերական, կերպարվեստի, հայկական ժողովրդական երգի, հայկական ժողովրդական պարի, հայկական ազգային նվագարանների (դուդուկ, դհոլ) խմբակները:
Մշակույթի կենտրոնի լավագույն ավանդույթներից է բաց դաս - միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը: Մանկավարժները ջանք չեն խնայում այդ միջոցառումները հետաքրքիր և բովանդակալից կազմակերպելու համար:
Մարտի 19-ին հայկական ժողովրդական պարերի խմբավար Ալյոնա Զիկովան անցկացրեց հերթական բաց դասը, որին ներկա էին մշակույթի կենտրոնի մանկավարժներ, ծնողներ և հյուրեր: Երեխաները ջանասիրությամբ և մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել դասին: : Խմբավարի աշխատանքի արդյունքը ակնհայտ էր և գոհացուցիչ Հյուրերը դահլիճից հեռացան հիասքանչ տպավորություններով, մեծ սպասումների և վերադարձի ակնկալիքով:
Տեղին է նշել նաև ողջ ուսումնական տարվա ընթացքում կազմակերպված այլ դաս - միջոցառումների մասին, որոնք ունեն դաստիարակչական, ուսուցողական և հայապահպան նպատակներ: Դրանցից են՝ «Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է», «Գրիգոր Զոհրապի 155 – ամյակը» , « Սուրբ Ծնունդ» (մանկավարժ Ա Պողոսյան) , «Ավետիք Իսահակյանի պոեզիան» (մանկավարժ Ռ Դանիելյան , ռուսալեզու ավագ խումբ) , «Հայկական բանակի ծնունդը» (մանկավարժ Մ Համբարյան), «Դուդուկը՝ ազգային հրաշալիք» (մանկավարժ Ն Մուսոյան) , «Ազգային նվագարաններ» դհոլի և դուդուկի համատեղ բաց դաս (մանկավարժներ ն Մուսոյան և Ռ Սարուխանյան) , թատերական խմբի սաների մասնակցությամբ՝ «Քաջ Նազար» ներկայացման բեմականացումը (ղեկավար Բ. Թադևոսյան) :
Մարտի 26- ին նախատեսված է նաև մանկավարժ Ս. Սիմոնյանի բաց դաս միջոցառումը՝ «Ետդարձ դեպի մեր արմատները» թեմայով: Հանձնարարված է բոլոր սաներին կազմել իրենց տոհմածառը:
Նման դասերը հայ մանուկներին զինում են կարևոր գիտելիքներով հայրենիքի անցյալի ու ներկայի, ավանդույթների և սովորույթների, հայ նշանավոր մարդկանց մասին:
Ռուզաննա Դանիելյան
Հարգելի՛ գործընկերներ, տեսնելով Ձեր հետաքրքրությունը՝ կիսվում եմ մի գաղտնիքով, որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործեցի ԱԲ-ն, որպեսզի ստեղծեմ պատմական հերոսի «Վիրտուալ զրուցակից»: Աշակերտները հնարավորություն ունեցան «հարցեր տալ» հերոսին և…
«Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ հետաքրքիր փորձ իմ 4-րդ դասարանցիների հետ: Այս անգամ ԱԲ-ն օգտագործեցինք մեր շարադրությունների հերոսներին «կենդանացնելու» համար: Երեխաները նկարագրում էին իրենց մտքի հերոսին, իսկ ԱԲ-ն վայրկյանների ընթացքում ստեղծում…
«Հարգելի՛ գործընկերներ, Ուզում եմ կիսվել մի փոքրիկ «գաղտնիքով», որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում և ստացա սպասվածից ավելի մեծ արդյունք: Օգտագործեցի ԱԲ-ն՝ ստեղծելու համար «Վիրտուալ զրուցակից» պատմական հերոսի կերպարով: Երեխաները…
Կարդալով Եղիշե Չարենց և Գևորգ Էմին .. Անցնում են նրանք:ÖŠՈւ նրանց երթից, Աչքերը հառած քարերին խաղաղ` Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս Մի կապուտաչյա գանգրահեր տղա: ...Հետո կարծրացած փոշին է…
Հարգելի՛ գործընկերներ, Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ դասի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է սովորողների ակտիվ ներգրավվածությամբ ուսումնական գործընթացում: Երբ սովորողը դառնում է ոչ միայն լսող, այլ՝ մտածող, հարցադրող և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց