ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գարնանային կարկաչներ

Մարտի 7, 2023
Դպրոցական անցուդարձ

Արևի հրամանը գարուն է բերել:

- Ես կդայլայլեմ,- ասաց արտույտը:
- Ես պիտի ծաղկեմ, -ասաց ծաղիկը:
- Մենք պիտի երգենք արևի երգը,- բացականչեցին մանուկները և ահա դպրոցի 4-րդ «բ» դասարանում կարկաչում է. «Ա՜խ երանի գարուն լինի» տարին բոլոր ժամանակ…

Եվ գարունը դաշտից տեղափոխվեց դպրոցի գրադարան...

Փթթել են մանուկները նոր գարնան հետ և դասվար Մելադա Սահակյանն էլ գարնանահույզ հիշողություններով լցրել է ներկաների հոգիները:

Ուսմասվար Ալինա Մկրտչյանը հանգամանալից վերլուծեց դաս- հանդեսը, բովանդակային անդրադարձ կատարեց ամբողջ ընթացքին, աշակերտների առոգանությանը, բեմական կուլտուրային, բարձր գնահատեց ծնողների աջակցությունը, դասվարի աշխատանքը:

Մ/մ նախագահ Ա. Աբրահամյանը գովասանքի խոսքեր շռայլեց աշակերտներին և գործընկերոջը:

- Արթնացավ բնությունը, արթնացան հիշողությունները:

Շնորհավո՛ր գարուն,- ամփոփեց դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև ծնողները, ովքեր գարնանաշունչ տրամադրությամբ հրաժեշտ տվեցին:

Կապանի N5 հիմնական դպրոց

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…