ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հ.Թումանյանի «Կիկոսի մահը» մյուզիկլը (երաժշտական բեմական ստեղծագործություն) անգլերենով Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում

Մարտի 23, 2017
Դպրոցական անցուդարձ

Հ.Թումանյանի հեքիաթները անհրաժեշտ են, թե' փոքրերին, թե' մեծերին։ Կարևոր չէ, թե որ լեզվով են նրանք թարգմանված, քանի որ միշտ արդիական են և դաստիարակչական։

Այդ պատճառով դպրոցի «Օտար լեզուների» մասնախումբը, հանձինս անգլերենի ուսուցչուհիներ Ռ.Ղազանչյանի և Մ.Դանիելյանի, բեմադրողի հմուտ վարպետությամբ կազմակերպեց «Կիկոսի մահը» մյուզիկլը։

Աշակերտները, փոքրիկ դերասաններ դարձած, իրենց խաղով մերկացրին բոլոր այն մարդկանց կերպարները, որոնք իրենց խելոք են համարում, բայց ամենաանխելք վճիռներն են ընդունում։

Անգլերենի դասավանդումը՝ արտահայտված աշակերտների գիտելիքներով, բանավոր խոսքով, մեր դպրոցում ունի բարձր մակարդակ, որի վառ ապացույցն էր այսօրվա այս հրաշալի երաժշտական բեմադրությունը։

Կազմակերպվել է անգլերենի ուսուցչուհիներ Ռ.Ղազանչյանի և Մ.Դանիելյանի կողմից 

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…