ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ֆրանսախոս միջազգային կազմակերպությունների յոթ անդամ երկրների դեսպաններին և ֆրանկոֆոն միջազգային կազմակերպությունների ու դիտորդ պետությունների անդամներին՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացի նախագահությամբ:
Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:
Ողջունելով դեսպաններին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Կարևորում ենք ֆրանկոֆոն երկրների հետ համագործակցության փորձը, որ կուտակել ենք Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահության տարիներին: Այդ ընթացքում ստեղծվել են ամուր հիմքեր՝ մեր հետագա աշխատանքն ավելի համակարգված և արդյունավետ իրականացնելու համար: Վստահաբար պետք է փաստել, որ ֆրանսերենը և ֆրանկոֆոն արժեքները մեկ անբաժանելի ամբողջություն են»:
Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում Ֆրանսիայի ազգային տոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվում են ֆրանսերենով մի շարք միջոցառումներ, ինչը, ըստ Ժաննա Անդրեասյանի, նպաստում է ֆրանկոֆոն մշակույթի և արժեքների տարածմանն ու լեզվի զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում սովորողներին համագործակցել այդ շրջանակում և դրսևորել իրենց լեզվական կարողությունները և հմտությունները:
Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է 2 հիմնական միջոցառում. Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա բացման միջոցառումը նախատեսվում է մարտի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կներկայացվի հատուկ համերգային ծրագիր. ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հրավիրված մենակատարի հետ:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2-րդ առանձնահատուկ միջոցառումը պլանավորվում է Գյումրիում՝ Գյումրու թիվ 1 դպրոցի նախաձեռնությամբ: Կատարումներով հանդես կգան «Հայորդաց տան» երգչախմբի սաները, Գյումրու սիմֆոնիկ նվագախումբը. կհնչի ֆրանսիական երաժշտություն: Նախատեսվում են նաև թեմատիկ խճանկար և ֆրանսիական ազգային խոհանոցի հյուրասիրություն: Նախարարի դիտարկմամբ՝ հենց այդ դպրոցն էլ կարող է դառնալ Գյումրիում նախատեսվող ֆրանկոֆոն դպրոցը:
Շվեյցարիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ բարձր գնահատանքի են արժանի այն տարիները, երբ 2018-2022 թթ.՝ մարտահրավերներով լի մի ժամանակաշրջանում, Հայաստանը ստանձնել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը:
Դեսպանները ներկայացրել են երկամսյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները, որոնք իրականացվելու են տարբեր ձևաչափերով և տարբեր հաստատություններում: Այսպիսով՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանում կանցկացվի «Կանանց դերը դիվանագիտության մեջ» թեմայով բանախոսությունների շարք, որտեղ ելույթներով հանդես կգան ֆրանկոֆոն դեսպանները: Կկազմակերպվի ֆրանկոֆոն կինոյի փառատոն, որտեղ կներկայացվեն ֆրանսիական, բելգիական, կանադական, սերբական ֆիլմեր՝ ենթագրերով: Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ կիրականացվի համերգային ծրագիր: Նախատեսվում է նաև ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ հանրակրթական դպրոցներում անցկացնել «Ասա՛ ինձ 10 բառ բոլոր ժամանակաձևերով» մրցույթ:
Հաջորդիվ աշխատանքային քննարկումների ձևաչափով կքննարկվեն միջոցառումների իրականացման քայլերը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հարգելի գործընկերներ, հաճախ ենք խոսում ԿԱՊԿՈՒ երեխաների համար ԱՈՒՊ-ներ կազմելուց կամ մեթոդներից, բայց կա մի կարևոր շերտ, որը մնում է «կադրից դուրս»: Դա դասարանի մյուս 31 աշակերտների հետ տարվող ամենօրյա…
«Հարգելի գործընկերներ, բարև ձեզ: Որպես 4-րդ դասարանի դասվար, այս տարի ինձ շատ է հուզում մի հարց, որի շուրջ կցանկանայի լսել ձեր կարծիքն ու փորձը: Դասարանում ունեմ 32 աշակերտ՝ տարբեր ընկալման…
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց