ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Նախադպրոցական կրթության ոլորտում ներառականության գործընթացը ավելի ամուր հիմքերի վրա կդրվի». Ժաննա Անդրեասյան

Մարտի 2, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել նախադպրոցական կրթության փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող փոփոխություններով նախադպրոցական կրթության ոլորտում ներառականության գործընթացն ամուր հիմքերի վրա է դրվում.

«Սա նշանակում է, որ նախադպրոցական կրթությունն ավելի հասանելի ենք դարձնում մեր բոլոր երեխաների համար, որը Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է: Այս տարվա սեպտեմբերից մենք պետական բյուջեից ֆինանսավորում ենք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը և այս օրենսդրական փոփոխությամբ հստակեցնում ենք այն բոլոր ծառայությունները, որ պետք է հասանելի լինեն նախադպրոցական կրթության տարիքի երեխաներին բոլոր բնակավայրերում: Իրականացնում ենք փոփոխություններ նաև կապված խելամիտ հարմարեցումների, նպատակային տրամադրվող գումարների հետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող այլ բարեփոխումներին՝ նախարարը նաև տեղեկացրել է, որ նախորդ տարի իրականացված օրենսդրական փոփոխության արդյունքում այս ոլորտում ևս կգործի հավելավճարի սկզբունքը. «Կարծում եմ՝ մարտից նախադպրոցական հաստատությունների աշխատակիցները կկարողանան դիմել 30-50 տոկոս հավելավճարի համար, որը տեղի է կունենա տարակարգի տրամադրման սկզբունքով՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի առանձնահատկությունները: Կարևորում եմ, որ և՛ արտադպրոցական, և՛ նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների լրավճարներն ու հավելավճարները տրամադրվելու են պետբյուջեից: Սա հավելյալ աջակցություն է ոլորտում իրականացվող որակական փոփոխություններին»:

Նշենք, որ այսօր ընդունված որոշմամբ առաջարկվում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ներքոնշյալ կարգավորումներում.

  • երեխայի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք,
  • նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի վերապատրաստում,
  • նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացում,
  • նախադպրոցական կրթական ծրագրեր, այդ թվում՝ նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորում:

Փոփոխություններով ակնկալվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը։ Խոսքը, մասնավորապես, տարբեր մակարդակներում գործառույթների և պատասխանատվությունների հստակ բաշխման, կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի առավել հասցեական սահմանման և գնահատման մեխանիզմների ներդրման մասին է։

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի և հաստիքների թվով պայմանավորված՝ մանկավարժական աշխատողների թվի տարբեր լինելու հանգամանքը հաշվի առնելով առաջարկվում է հստակեցնել նաև հինգ տարին մեկ պարտադիր վերապատրաստվելու պահանջը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գծապատկերներ

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…

  • Տեսողական և թվային նյութերի կիրառումը ուսուցման արդյունավետության բարձրացման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Լուսյա Ավետիսյան

    Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…

  • Ներառական կրթություն

    Թեմայի հեղինակ՝ Էդիտա Հալաջյան

    Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

  • «Խաղի միջոցով կրթել և դաստիարակել․ երբ ուսուցումը սկսվում է հետաքրքրությունից»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…

  • Ինչպես երեխային դարձնել ընթերցող

    Թեմայի հեղինակ՝ Իսկուհի Բալյան

    Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…