ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեսրոպեանի մէջ կայացաւ յատուկ ձեռնարկ մը նուիրուած կարտինալ Աղաճանեանի Սրբադասման դատին

Մարտի 2, 2023
Սփյուռքի լրատու

Ինչպէս ծանօթ է հայ հանրութեան, 2022  թուականի վերջաւորութեան Հռոմի տիեզերական եկեղեցւոյ շրջանակին մէջ տեղի ունեցաւ Սրբադասման դատին բացումը Աստուծոյ ծառայ կարտինալ Գրիգոր Պետրոս Աղաճանեանի, որ կը հանդիսանայ 20-րդ դարու հայ եկեղեցւոյ եւ հայ ազգի ամենամեծ դէմքերէն մէկը՝ նաեւ Լիբանանի եւ համաշխարհային քրիստոնէական հանրութեան մէջ իր նշանակալի նուաճումներով: Գործակցութեամբ Հայ կաթողիկէ պատրիարքութեան, սկիզբ առած են կարտինալի Սրբադասման դատի վկաներուն հարցաքննութիւնները, որոնց առաջին հանգրուանը Լիբանանը հանդիսացաւ այս տարուան Յունուարին։

Այս առիթով, եւ ընթացող զարգացումներուն աշակերտութիւնը իրազեկուած պահելու համար, Մարտ 2-ին Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանին մէջ տեղի ունեցաւ յատուկ ձեռնարկ մը, որոնց մասնակցեցան միջնակարգի եւ երկրորդականի աշակերտները՝ առանձնաբար:

Խօսք առին վարժարանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստ եւ հոգեւոր վարիչ տէր Ռաֆֆի Յովհաննէսեան, որոնք աշակերտներու բացատրեցին կարտինալ Աղաճանեանի սրբադասման կարեւորութիւնն ու նշանակութիւնը ընդհանրապէս Եկեղեցւոյ եւ յատկապէս հայ ազգին համար: Աշակերտներուն բացատրուեցաւ սրբադասման իմաստն ու ընթացակարգը:

Ցուցադրուեցաւ վիտէօ երիզ մը, ինչպէս նաեւ ունկնդրուեցաւ զեկոյց մը՝ աշակերտներու ներկայացմամբ, որոնց ընդմէջէն ներկայ աշակերտները ծանօթացան կարտինալ Աղաճանեանի հարուստ կենսագրութեան՝ սկսեալ ծննդավայր Ախալցխայէն, անցնելով Լիբանանէն՝ որպէս Կաթողիկոս պատրիարք Տանն Կիլկիկիոյ կաթողիկէ հայոց եւ հասնելով մինչեւ Հռոմ՝ եկեղեցական կարեւոր պաշտօններու մէջ:

Սուրբ Փրկիչ եկեղեցւոյ ժողովրդապետ Հայր Խաչիկ Գույումճեան ընթերցեց հատուած մը երաշնորհ հայրապետի հոգեւոր կտակէն, իսկ աւարտին ներկաները հաւաքաբար աղօթեցին վասն սրբադասման երջանկայիշատակ կարտինալ Գրիգոր Աղաճանեանի:

 

Տեղեկատուական գրասենեակ
Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի

application/pdf
Ձեռնարկ
(49 kb)
  • Երաժշտություն առարկայի դերը և կարևորությունը աշակերտների համար

    Թեմայի հեղինակ՝ nazaryanzara018@gmail.com

    Երաժշտություն առարկայի դերը և կարևորությունը աշակերտների համար Ուսուցչի համար մեթոդական հոդված (filedata/fetch?id=172695&d=1773332810) Ներածություն​ «Երաժշտություն» առարկան դպրոցում հաճախ ընկալվում է որպես «հանգստի ժամ» կամ «միջոցառումներին պատրաստվելու» գործիք, մինչդեռ այն համակողմանի կրթության…

  • Խաղային մեթոդներ տարրական դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ Հ

    Հարգելի՛ գործընկերներ: Տարրական դասարաններում հաճախ հանդիպում ենք այն խնդրին, որ սովորողները դասի ընթացքում պասիվ են, դժվար են կենտրոնանում կամ արագ են հոգնում: Այդ պատճառով կարևոր է դասապրոցեսում կիրառել խաղային մեթոդներ,…

  • «Խաղային մեթոդներ տարրական դասարանում»

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ Հ

    Հարգելի՛ գործընկերներ: Տարրական դասարաններում հաճախ հանդիպում ենք այն խնդրին, որ սովորողները դասի ընթացքում պասիվ են, դժվար են կենտրոնանում կամ արագ են հոգնում: Այդ պատճառով կարևոր է դասապրոցեսում կիրառել խաղային մեթոդներ,…

  • Վերնագիր. ✨ ԱԲ (AI) գործիքների կիրառումը մայրենիի դասերին. «Կախարդական Բառածառ»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ Ձեզ ներկայացնել իմ հեղինակային թվային լուծումը, որը ստեղծել եմ Gemini AI տեխնոլոգիայի հիման վրա: Սա ինտերակտիվ «Բառերի ծառ» է, որը նախատեսված է 4-րդ դասարանում բարդ բառերի…

  • Առցանց լաբորատորիաներ բնագիտական առարկաներից

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Մեթոդական թեմա. «Խաղայնացման (Gamification) և վիրտուալ լաբորատորիաների համատեղումը կենսաբանության բացահայտման գործընթացում (Գենետիկայի և Բջջաբանության օրինակով)» ​1. Թեմայի արդիականությունը (Ինչո՞ւ է սա կարևոր) ​Կենսաբանության որոշ բաժիններ (օրինակ՝ ԴՆԹ-ի կառուցվածք, սպիտակուցի կենսասինթեզ,…