ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Լավագույն ձեռագիր» մրցույթ

Փետրվարի 28, 2023
Դպրոցական անցուդարձ

Ձմռան վերջին օրով Գարունն էր շտապել Կապանի N 5 հիմնական դպրոցի գրադարան:

Գրադարանում իրենց հուզմունքով լցված նստել էին տարրական դպրոցի 1-4-րդ դասարաններից ընտրված «Լավագույն ձեռագիր» մրցույթի ակտիվ մասնակիցները:

Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը, փոխտնօրեն Ալինա Մկրտչյանը, ՄԿԱ տեղակալ Արևհատ Մաթևոսյանը, ԴԱԿ Հասմիկ Մեսրոպյանը, մ/մ նախագահ Արևիկ Աբրահամյանը, գրադարանավար Գայանե Հարությունյանը և դասվարներն իրենց ոգևորող խոսքերով քաջալերեցին մասնակիցներին, որից հետո սկսեցին գրել...:

Գրեցին համաչափ, գեղեցիկ, վայելուչ:

Մասնակիցները տնօրենության կողմից արժանացան պատվոգրերի, խրախուսանքի...

Գոհ էին և՛ աշակերտները, և՛ դասվարները:

Տնօրենության կողմից բոլորն արժանացան գնահատանքի՝ մրցույթը գեղեցիկ կազմակերպելու և անցկացնելու համար:

Կապանի N 5 հիմնական դպրոց