ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարի և պատվիրակության այցը ԿԳՄՍ նախարարություն՝ կարևորելով երկու երկրների միջև բարեկամական համագործակցությունը: ԿԳՄՍ նախարարը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունն ակտիվացնելու փոխգործակցությունը՝ հայ-իրանական փոխհարաբերությունները որակական նոր աստիճանի բարձրացնելու նպատակով.
«Մեր երկրների միջև համագործակցության շրջանակը շատ լայն է, արդեն իսկ բազմաթիվ հուշագրեր և համագործակցության պայմանագրեր են առկա մեր երկրների միջև՝ տարբեր ոլորտներում: Պատրաստ ենք քննարկել համագործակցության նոր հեռանկարներ ևս: Գիտեմ, որ համակարգում եք նաև տեխնիկական և միջին մասնագիտական կրթության ոլորտը: Մեզ համար դա կրթության առաջնահերթ ուղղություններից է, և պատրաստ ենք քննարկել համագործակցության հեռանկարները նաև այդ ուղղությամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել հատկապես կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները: Նախարարը ներկայացրել է տեխնիկական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրանական փորձը՝ պատրաստակամություն հայտնելով այն նաև հայկական կողմի հետ կիսելու. «Մեր բարեկամ երկրին՝ Հայաստանին, պատրաստ ենք փոխանցել մեր փորձը: Հույս ունեմ, որ հետևողական աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել ցանկալի արդյունքների»:
ԿԳՄՍ նախարարը տեխնիկական և միջին մասնագիտական կրթության ոլորտում համագործակցությունն առաջարկել է դիտարկել, մասնավորապես՝ Սյունիքի մարզում գործող հաստատությունների օրինակով.
«Մեզ շատ կհետաքրքրի համատեղ ծրագրերի հնարավորությունը Մեղրիի տարածաշրջանում, որտեղ ունենք միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Հետաքրքրված ենք ինչպես ենթակառուցվածքների զարգացման, պայմանների բարելավման, դասախոսական կազմի վերապատրաստման, կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությամբ, այնպես էլ կոնկրետ մասնագիտությունների գծով համատեղ կրթական ծրագրերի մշակմամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և ընդգծել, որ այժմ արդիականացման փուլում են երկու երկրների միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ծրագրերը:
Կողմերը քննարկել են նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցման հնարավորությունները՝ համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացմամբ: Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը. «Նախորդ տարվա սեպտեմբերից տարածաշրջանային լեզուների, այդ թվում՝ պարսկերենի ուսուցմանը հատկացնում ենք մեծ ուշադրություն: Կարծում եմ՝ սա հանրային դիվանագիտության ամրապնդման հարցում կարող է ունենալ կարևոր նշանակություն»:
Կողմերն ընդգծել են, որ երկու պետությունների համար առանձնահատուկ կարևորություն ունի միջբուհական համագործակցությունը: Կողմերը կարևորել են նաև երկու պետությունների բարձրագույն կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխճանաչման հարցը:
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում ընդգծել է հայ-իրանական պատմական բարեկամական հարաբերությունները՝ շեշտելով, որ երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության փաստը Իրանում հայկական եկեղեցիների, իսկ Երևանում՝ Կապույտ մզկիթի առկայությունն է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, տեսնելով Ձեր հետաքրքրությունը՝ կիսվում եմ մի գաղտնիքով, որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործեցի ԱԲ-ն, որպեսզի ստեղծեմ պատմական հերոսի «Վիրտուալ զրուցակից»: Աշակերտները հնարավորություն ունեցան «հարցեր տալ» հերոսին և…
«Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ հետաքրքիր փորձ իմ 4-րդ դասարանցիների հետ: Այս անգամ ԱԲ-ն օգտագործեցինք մեր շարադրությունների հերոսներին «կենդանացնելու» համար: Երեխաները նկարագրում էին իրենց մտքի հերոսին, իսկ ԱԲ-ն վայրկյանների ընթացքում ստեղծում…
«Հարգելի՛ գործընկերներ, Ուզում եմ կիսվել մի փոքրիկ «գաղտնիքով», որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում և ստացա սպասվածից ավելի մեծ արդյունք: Օգտագործեցի ԱԲ-ն՝ ստեղծելու համար «Վիրտուալ զրուցակից» պատմական հերոսի կերպարով: Երեխաները…
Կարդալով Եղիշե Չարենց և Գևորգ Էմին .. Անցնում են նրանք:ÖŠՈւ նրանց երթից, Աչքերը հառած քարերին խաղաղ` Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս Մի կապուտաչյա գանգրահեր տղա: ...Հետո կարծրացած փոշին է…
Հարգելի՛ գործընկերներ, Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ դասի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է սովորողների ակտիվ ներգրավվածությամբ ուսումնական գործընթացում: Երբ սովորողը դառնում է ոչ միայն լսող, այլ՝ մտածող, հարցադրող և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց