ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շաբաթօրեայ Վարժարանը Նշեց Վարդանանց Տօնը

Փետրվարի 27, 2023
Սփյուռքի լրատու

25 Փետրուար 2023, Շաբաթ օր Հարաւային Քալիֆորնիոյ Փասատենա քաղաքի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ շաբաթօրեայ վարժարանը նշեց Վարդանանց տօնը:

Հարաւային Քալիֆորնիոյ Փասատենա հայահոծ քաղաքի շաբաթօրեայ վարժարանի յատուկ եւ յիշատակելի օրն էր 25 Փետրուար 2023, Շաբաթ օրը: Կէսօրին, բազմաթիւ ծնողներ, մեծ հայրեր եւ մեծ մայրեր, ինչպէս նաեւ այլ քաղաքներէ ժամանած հիւրեր եւ համակիրներ իրենց ջերմ բարեւներով ու զրոյցներով սկսան լեցնել եռագոյնով եւ Վարդանանց ճակատամարտի նուրիրուած նկարներով զարդարուած Տունայեանց սրահը՝ իրենց սիրելի փոքրիկ զաւակները կամ թոռները բեմի վրայ տեսնելու ուրախութիւնը եւ հպարտութիւնը վայելելու համար:

3 տարեկան «Վարդանը»

Ռազմաշունչ ճշգրտութեամբ եւ համաչափ շարժումներով նախ բեմ բարձրացան մանկապարտէզի սանիկները: Անոնք կը հետեւէին իրենց ուսուցչուհի Անի Մարսէլեանի եւ օգնականուհի Էլեն Վարդանեանի աջ ու ձախ քայլերը: Փոքրիկներու տողանցքը սրահի մէջ ստեղծեց հիացումի պահեր: Անոնք ժիր ձայնով արտասանեցին Քաջ Վարդանի նուիրուած ոտանաւորներ ու երգեցին Վարդանանց հերոսներու նուիրուած երգ մը: 3 տարեկան Հայկը հպարտ էր, որ ի՛նքը, օրուան հերոսի՝ Քաջ Վարդանի մարմնացումն էր:

«Քաջ Վարդանանց տօնն է այսօր»

Յաջորդաբար բեմ եկան Բ., Գ. եւ աւագ դասարաններու աշակերտները: Անոնք, ուսուցչուհի Մարալ Դաւիթեանի առաջնորդութեամբ արտասանեցին Վարդանանց հերոսներուն եւ ոգիին նուիրուած բանաստեղծութիւններ, ինչպէս՝ «Քաջ Վարդանանց տօնն է այսօր» եւ «Աւարայրի դաշտը ներկեց արիւնդ»:

Մահը մեզի չեկաւ, մենք մահուան գացինք

Ձեռնարկին պատգամախօսն էր դպրոցի ուսուցչուհիներէն Ազնիւ Սէրայտարեանը: Ան Վարդանանց ճակատամարտի նուիրուած տասնեակ մը սահիկներու ցուցադրութեան ընթացքով փոխանձեց 451-ի խորհուրդը եւ նշանակութիւնը: Ան աշակերտներուն համար պարզ ու համեստ լեզուով մը մեկնաբանեց «Վարդանանց - Ազգային գոյատեւում - Ինքնութիւն» անքակտելի կապը: Մէկ այլ սահիկի վրայ յայտնուած «Մահ ո՛չ իմացեալ մահ է, մահ իմացեալ անմահութիւն է» խօսքը բացատրեց հետեւեալ ձեւով. «Մահը այդ հերոսներուն չեկաւ, անոնք գացին մահուան: Անմահութիւն է մէկի զոհողութիւնը բոլոի համար, գիտակցելով, թէ մահով պիտի պսակուի սրբազան որոշումը՝ ստանալ վերջին հաղորդութիւնը, պայքարիլ ու նահատակուիլ»:

«Թող միշտ պանծայ Հայաստան»

Յայտագրի աւարտին դպրոցի տնօրէն Նորայր Տատուրեանը իրենց ոգեշունչ կատարումներուն համար բոլոր աշակերտները շնորհաւորեց: Ան նաեւ ծնողներուն շնորհակալութիւն յայտնեց հայեցի դաստիարակութեան հանդէպ իրենց ցուցաբերած անսակարկ հաւատարմութեան համար: Ապա ամբողջ սրահը, տնօրէնի հրաւէրով միաբերան երգեց Տէրունական աղօթքը, Հայաստանի քայլերգը (օրհներգը) եւ «Մենք մանուկներ հայոց ազգի» երգը:

 

Դպրոցական հաղորդագրութիւն

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի մեդիա զարգացած դարաշրջանում այլ կերպ հնարավոր…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…

  • Առցանց նյութեր, որոնք թեմայի դասավանդումը դարձնում են առավել մատչելի

    Թեմայի հեղինակ՝ Արմինե Ս․

    Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ԱԲ արդեն բոլոր բնագավառներում է, առավել ևս հանրակրթության: Բազմաթիվ գործիքներ դասը դարձնում են մատչելի, տեսանելի ու գրավիչ: Առավել հետաքրիր են ինտերակտիվ մոդելները: Ինճպե…

  • Բարեվարքությունը՝ որպես մանկավարժի նկարագրի հիմնասյուն

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Կրթական հաստատության աշխատողի բարեվարքությունը ենթադրում է պատշաճ վարքագիծ՝ համապատասխան ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին: Այն ապահովում է հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ: Բարեվարքությունը սոսկ կանոնների հետևում…