ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ամենակարևոր հարցերից մեկը բարձրագույն կրթության և հետազոտության սերտացումն է». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

Փետրվարի 27, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Աճ, կրթություն և նորարարություն» թեմայով քննարկմանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է կրթության որակի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության առաջիկա տարիների ռազմավարական ծրագրերը և նախատեսվող քայլերը` ընդգծելով կրթության բոլոր մակարդակների խնդիրների հասցեագրումն ու լուծումը՝ որպես մեկ շղթայի հաջորդական օղակներ: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունումը` նշելով, որ ՀՀ կառավարության կողմից նախանշված է հավակնոտ ծրագիր` ունենալ ակադեմիական քաղաք՝ որպես նոր ենթակառուցվածք և բովանդակություն:

«Ամենակարևոր հարցերից մեկը բարձրագույն կրթության և հետազոտության սերտացման սկզբունքն է. այնպես անել, որ բուհերը լինեն ոչ միայն ակադեմիական միջավայր, այլև գիտական հետազոտությամբ զբաղվող կառույցներ»,- նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում ֆինանսավորման ձևերին, որոնք պետք է բազմազանեցվեն՝ տարբեր խնդիրների լուծման համար ձևավորելով տարբեր մոտեցումներ: Ըստ նախարարի` նախատեսվում է վերանայվել բուհերին տրվող ֆինանսավորումը՝ այն փոխկապակցելով գիտահետազոտական գործունեության հետ, ինչպես նաև վերափոխել կրթաթոշակային քաղաքականության տրամաբանությունը:

Ի լրումն նախարարի՝ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ասել է, որ հետազոտություն իրականացնելու տեսանկյունից Հայաստանում առաջատար են ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինֆորմատիկայի ոլորտները:

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) տնօրեն Արմեն Օրուջյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատը, Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Իվալիո Իզվորսկին, կրթության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատն իր հերթին նշել է, որ միջազգային կառույցները համատեղ հանձնառություն ունեն Հայաստանում բարձրացնելու կրթության որակը, զարկ տալու նորարարությանը, արտադրողականությանը, զարգացնելու ներառականության ընդլայնման հնարավորությունները:

Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Իվալիո Իզվորսկին ներկայացրել է այլ երկրների, մասնավորապես՝ Էստոնիայի, Ֆինլանդիայի, Կորեայի, Մեքսիկայի փորձը, որոնք հաղթահարել են ճգնաժամը և կրթական բարեփոխումների արդյունքում նաև տնտեսական աճ գրանցել:

«Աճ, կրթություն և նորարարություն» թեմայով քննարկման նպատակն էր մեկ հարթակում միավորել կրթության և նորարարության ոլորտների Հայաստանի հիմնական դերակատարներին՝ ներկայացնելու իրենց փորձը բարձրագույն կրթության և ստեղծարարության միջև կամուրջներ ստեղծելու վերաբերյալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…