ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անմահ Լոռեցին

Փետրվարի 23, 2023
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց գրական-երաժշտական ցերեկույթ՝ «Հանճարեղ Լոռեցին» խորագրով` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդյան 154-ամյակին: Դպրոցում տոնական տրամադրություն էր: Հ. Թումանյանի շունչն էր ամենուր…

Անմահ, հավերժական Թումանյան…

Ամենայն հայոց բանաստեղծ, մտավորական, որի ծովածավալ գրական երկերը` հեքիաթները, լեգենդները , պոեմները, պատմվածքներն ու քառյակները հայ գրականության մեջ ինքնատիպ են` գրված պարզ ու հյութեղեն լեզվով, որոնք ընթերցողի մեջ սերմանում են մարդկային վեհ արժեքներ` ազնվություն, հայրենասիրություն, բարություն, ճշմարտացիություն, սեր:

«Անուշ» օպերայի հոգեթով երաժշտության ներքո բեմադրվեց հեզաճկուն պար: Դպրոցի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը /խմբակավար` Մարիետա Վարդանյան/ կատարեց «Ա՜խ, ինչ լավ է սարի վրա» և «Ամպի տակից» երգերը:

Բեմականացվեցին «Անխելք մարդը», «Մի կաթիլ մեղրը», «Սուտասանը», «Բարեկենդանը», «Գիքորը», «Կիկոսի մահը», «Թագավորն ու չարչին» սքանչելի, գողտրիկ գործերը: Հեքիաթներն ընդմիջվեցին «Ախթամար» և «Տիեզերքում աստվածային» երգերով:

Գրական-երաժշտական ցերեկույթը կազմակերպել էին Մայրենի, Հայոց լեզու, Գրականություն և  Գրաբար առարկաների մեթոդական միավորումը /նախագահ` Ջեմմա Դանիելյան/, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծովինար Կարապետյանը, 5-9-րդ դասարանների դասղեկները:

Թումանյանը ժողովրդական հանճարի փայլատակումն էր: Նրա բանահյուսական հերոսները` Անուշը, Սարոն, Քաջ Նազարը, Սուտլիկ որսկանը… ժողովրդի ծոցից դուրս եկած մարդիկ էին: Թումանյանի երկերը ժամանակի հետ ավելի են փայլում, ինչպես ադամանդ, անգին քար,մարգարիտ ու գոհար, որ երբեք չեն խամրելու:

Միջոցառումն ամփոփեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը հորդորեց աշակերտներին շատ ընթերցել և զգույշ ընթերցել Թումանյանի անկրկնելի գործերը: Ամեն ինչ անցնում է, ամենքն անցավոր է, գործն է անմահ, մնայուն:

Ամեն անգամ Թումանյանի գործերը ընթերցելիս կարծես մի կաթիլ ես ըմպում նրա օվկիանոս գրական ժառանգությունից:

Հ. Թումանյանը «Երջանիկ ակունքներին երազուն» կանչեց ու անց կացավ, բայց իր կանչն ու գործը թողեց իբրև իր անմահության հավերժական վկայություն:

Ա.Մուրադյան
Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն

  • Հաղորդակցությունը որպես հարաբերությունների կառուցման ձև

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…

  • ՈՒՀՁ դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    https://docs.google.com/document/d/14GQpAwXvQKm6yGZqweSDtkGHQaO2YFwz/edit?usp=sharing&ouid=115980320825047043399&rtpof=true&sd=true Տվյալ դասապլանով իրականացված դասի արդյունքում արժանացել եմ <<Լավագույն ուսուցչի>> կոչմանը: Եթե հետաքրքրեց դասի կառուցվածքը, փուլերը և մեթոդները սիրով կպատասխանեմ:

  • Առաջին դասարանցիների ադապտացիան դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Լիլիթ 2020

    Առաջին դասարանցիների ադապտացիան (հարմարվումը) դպրոցական կյանքին թերևս ամենահուզական և բարդ փուլն է թե՛ երեխայի, թե՛ ծնողի, և թե՛ դասվարի համար: Սա միայն գիտելիք ստանալու սկիզբը չէ, այլ կենսակերպի կտրուկ փոփոխություն:…

  • Պատմական ծաղրանկարը որպես քննադատական մտածողության զարգացման միջոց պատմության դասերին

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Պատմական ծաղրանկարի ստեղծումը արդյունավետ միջոց է պատմական համատեքստն ավելի խորը հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ զարգացնելու համար: Պատմական ծաղրանկարը պարզապես զվարճալի նկար չէ, այլ առաջնային աղբյուր, որն օգնում է աշակերտին.…

  • Ինչպե՞ս դարձնել պատմության դասը կենդանի լրատվություն

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որն իմ դասարանում միշտ բացառիկ աշխուժություն է ստեղծում: Խոսքը «Պատմական լուրերի պաստառի» մասին է: Սա պարզապես թղթի վրա գրել չէ, այլ անցյալի ու ներկայի…