«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքը զարգացման գործընկերների մասնակցությամբ այսօր շարունակվել է հերթական խորհրդատվական հանդիպմամբ։
Քննարկմանը մասնակցել ու ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը կարևորել է այսօրինակ ձևաչափերով քննարկումների անցկացումը, ինչպես նաև նշել, որ հանդիպման մասնակիցների դիտարկումները և առաջարկները փաստաթուղթն էլ ավելի կբարելավեն և ամբողջական կդարձնեն:
«Տարիների ընդմիջումից հետո այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» օրենքի կարգավիճակ ունի, և գործող օրենքի հիման վրա ներկայում քննարկում ենք գործողությունների ծրագիրը: Համատեղ ջանքերով պետք է նախանշենք գործողությունների ծրագրի այն առանցքային ու իրատեսական ճանապարհային քարտեզը, որով հնարավոր է հասնել ռազմավարությունում սահմանված հավակնոտ թիրախներին: Տևական ժամանակ նախագծի շուրջ բազում աշխատանքներ են իրականացվել, հիմա հստակ գիտենք՝ ինչ ակնկալիքներ ունենք առաջիկա տարիներին: Գործողությունների ծրագիրը հնարավոր է առավել արդյունավետ իրականացնել՝ համագործակցելով պետական տարբեր գերատեսչությունների, զարգացման գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ: Մենք շատ ուրախ ենք համատեղ անցնելու մեր նախանշած ճանապարհով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Հանդիպումը համանախագահել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր համակատար Յան Պլեսինգերին:
Նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության, ինչպես նաև արտադպրոցական ծառայությունների և ոչ ֆորմալ կրթության ուղղություններով նախատեսվող գործողությունների ծրագիրը մանրամասնորեն ներկայացրել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ու նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Արմենուհի Պողոսյանը:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը հանգամանորեն խոսել է բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող գործողությունների ծրագրի ու տեսլականի մասին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, կարևորելով նախագծի շուրջ հանրային քննարկումների անցկացումը, հիշեցրել է, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը տեղադրվել է «e-draft» էլեկտրոնային հարթակում, և հետաքրքրված անձինք մինչև փետրվարի 23-ը կարող են ներկայացնել ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողությունները:
Հիշեցնենք, որ հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան