Շվեդական «Art Nexus» ծրագրի շրջանակում փետրվարի 21-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Ինչպես զարգացնել Հայաստանի ստեղծարար ոլորտը և աջակցել արվեստագետներին և մշակութային գործիչներին» թեմայով երկխոսության հարթակը:
Ծրագրի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը: Քննարկմանը մասնակցել են մշակույթի, արվեստի ոլորտների հայաստանյան ներկայացուցիչներ:
«Art Nexus»-ը շվեդական նախաձեռնություն է, որը միտված է Հայաստանի և Շվեդիայի միջև արվեստի և մշակույթի ոլորտներում համագործակցությանը՝ նպաստելով հետագա ծրագրերի ձևավորմանն ու ընդլայնմանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ծրագրի մեկնարկը տրվում է քննարկումների ձևաչափով, որի նպատակն է խրախուսել ՀՀ մշակույթի ոլորտում կարողությունների զարգացումը, շարունակական երկխոսության կայացումը՝ պետական և ոչ պետական գործընկերների միջև մշակույթի զարգացման համատեքստում:
Խոսելով ծրագրի կարևորության մասին՝ նախարարի տեղակալը շեշտել է, որ այն միտված է նպաստելու մշակույթի ոլորտում առկա ծրագրերի համադրմանը, առաջնահերթությունների կյանքի կոչմանը և հայ-շվեդական համագործակցության խորացմանը: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը մատնանշել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը»՝ ընդգծելով, որ այն ուղենշային փաստաթուղթ է ոլորտի զարգացման համար:
«Շատ կարևոր է ռեսուրսների համադրման խնդիրը՝ հատկապես մշակույթի ոլորտում: ՀՀ կառավարությունը ոլորտին տրամադրում է աննախադեպ պետական հատկացումներ, սակայն մշակույթի ոլորտում նոր միջոցների ներգրավման կարիք կա: Այս համատեքստում ուզում եմ առանձնացնել գործընկերային «Ստեղծարար արդյունաբերություն» ծրագիրը, որում առկա են շատ կարևոր նպատակադրումներ, որոնք արտացոլված են մշակույթի 2023-2027 թթ. ռազմավարության մեջ կամ համահունչ են ռազմավարության վերջնարդյունքներին: 2022 թվականի տարեվերջին վավերացրել ենք նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը, և առաջիկայում կստեղծվի սերտ համագործակցության հնարավորություն եվրոպացի և հայաստանյան ստեղծագործողների միջև: Բազմաթիվ գործընկերային և համագործակցային ծրագրերի համայնապատկերում իր ուրույն տեղն ունի «Art Nexus» ծրագիրը. այն վստահաբար նոր խոսք և կարևոր հարթակ կլինի ինչպես գործող ծրագրերի փոխլրացման, այնպես է հայ-շվեդական գործընկերության զարգացման համատեքստում»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ այս ծրագրի շնորհիվ հայ-շվեդական ներկապնակը կհարստանա ևս մի կարևոր բաղադրիչով՝ մշակույթի ոլորտում կարևոր համագործակցությամբ:
ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը ողջունել է ներկաներին ծրագրի գործարկման կապակցությամբ և նշել, որ ծրագիրը միտված է հայ- շվեդական մշակութային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
«Art Nexus» ծրագրի ղեկավար Լիվ Վեյսբերգը ներկայացրել է ծրագրի մասնրամասները, արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտում Շվեդիայի պետական քաղաքականությունը: Այնուհետև միոցառման մասնակիցներն ու բանախոսները հարց ու պատասխանի ձևաչափով քննարկել են ծրագրին վերաբերող մի շարք հարցեր:
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը փետրվարի 20-ն ընդունել է Հայաստանում «Art Nexus» ծրագրի ղեկավար Լիվ Վեյսբերգին, ծրագրի համակարգող Նյուշա Խանմոհամադին, ծրագրի ազգային խորհրդատու Լիլիթ Գրիգորյանին: Հանդիպմանը քննարկվել են «Art Nexus» ծրագրի ներդրումը Հայաստանում և համագործակցության հնարավոր ուղիները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան