ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հագեցած բաց դասեր՝ նվիրված Մայրենիի և Ամենայն հահոց բանաստեղծ Հ․Թումանյանի ծննդյան օրերին

Փետրվարի 21, 2023
Դպրոցական անցուդարձ

Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար:

Երջանիկ ենք, որ հայերենն է մեր մայրենին, մանկական թոթովանքից, մինչև բարբառ, քնարերգության ու գիտության լեզու, այն ամենուր է ու միշտ գրավիչ, մատչելի ու հուզիչ:

Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում, թումանյանական շաբաթի շրջանակներում 2-րդա դասարանի աշակերտները (դասվար` Արևիկ Դավթյան) ներկայացրեցին. «Չարի վերջը», «Շունն ու կատուն», «ՈՒլիկը», «Ծիտը», «Ճամփորդները», «Պոչատ աղվեսը», «Սուտասանը», «Կիկոսի մահը», «Քաջ նազարը» հեքիաթները` նորովի մատուցմամբ:

4-րդա դասարանը (դասվար` Ռոմելա Գրիգորյան) ներկայացրեցին «Սուտասանը» հեքիաթը` գունեղ մտահաղացումներով:

4-րդ բ դասարանի աշակերտները ( դասվար` Լուսինե Վարդանյան) ցուցադրեցին «Անբան Հուռին» հեքիաթը` գեղեցիկ կահավորանքով ու բեմականացումով:

Դպրոցի ,,Տիկնիկային թատրոն,, ուսումնական խմբակի սաները (խմբակավար` Հերմինե Առաքելյան) ցուցադրեցին «Ոսկու կարասը» տիկնիկային ներկայացումը:

Բոլոր դասարանների ներկայացումները համեմված էին գեղեցիկ երգերով և Հ.Թումանյանի քառյակներով:

Դասերին ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ և ծնողներ:

Սիրենք, սովորենք ու անաղարտ պահենք մեր մայրենին:

Դասերի ավարտին աշակերտները միմյանց գրքեր նվիրեցին, որն իսկական տոն էր նրանց համար:

 

Տարրական կրթության մ/մ նախագահ Հերմինե Առաքելյան
Ուսուցչի օգնական Սիրարփի Հովհաննիսյան

  • Հաղորդակցությունը որպես հարաբերությունների կառուցման ձև

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…

  • ՈՒՀՁ դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    https://docs.google.com/document/d/14GQpAwXvQKm6yGZqweSDtkGHQaO2YFwz/edit?usp=sharing&ouid=115980320825047043399&rtpof=true&sd=true Տվյալ դասապլանով իրականացված դասի արդյունքում արժանացել եմ <<Լավագույն ուսուցչի>> կոչմանը: Եթե հետաքրքրեց դասի կառուցվածքը, փուլերը և մեթոդները սիրով կպատասխանեմ:

  • Առաջին դասարանցիների ադապտացիան դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Լիլիթ 2020

    Առաջին դասարանցիների ադապտացիան (հարմարվումը) դպրոցական կյանքին թերևս ամենահուզական և բարդ փուլն է թե՛ երեխայի, թե՛ ծնողի, և թե՛ դասվարի համար: Սա միայն գիտելիք ստանալու սկիզբը չէ, այլ կենսակերպի կտրուկ փոփոխություն:…

  • Պատմական ծաղրանկարը որպես քննադատական մտածողության զարգացման միջոց պատմության դասերին

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Պատմական ծաղրանկարի ստեղծումը արդյունավետ միջոց է պատմական համատեքստն ավելի խորը հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ զարգացնելու համար: Պատմական ծաղրանկարը պարզապես զվարճալի նկար չէ, այլ առաջնային աղբյուր, որն օգնում է աշակերտին.…

  • Ինչպե՞ս դարձնել պատմության դասը կենդանի լրատվություն

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որն իմ դասարանում միշտ բացառիկ աշխուժություն է ստեղծում: Խոսքը «Պատմական լուրերի պաստառի» մասին է: Սա պարզապես թղթի վրա գրել չէ, այլ անցյալի ու ներկայի…