ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Անբան Հուռին» հեքիաթի բեմականացում

Փետրվարի 21, 2023
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 20-ին IVբ դասարանի աշակերտները Հ. Թումանյանի ծննդյան 154- ամյակին նվիրված ցուցադրեց «Անբան Հուռին» հեքիաթը` կատակ ներկայացմամբ, որն անցավ ջերմ մթնոլորտում:

Դասարանում տիրում էր Թումանյանական տրամադրություն ու շունչ:

Ներկայացումը հագեցած էր երեխաների գեղեցիկ խաղով ու երգով:

Ներկաները հիացած էին աշակերտների ազատ ու անկաշկանդ խոսքով, գեղեցիկ մատուցմամբ ու շարժուձևով. ամեն մեկը յուրովի էր իր կերպարում:

Աշակերտներն ամփոփեցին հեքիաթը` նշեցին, որ պետք է լինել աշխատասեր ու սիրել աշխատանք: Թվարկեցին իրենց ընթերցած հեքիաթները:

Մեկ սերունդ ևս հերթական անգամ արժևորեց ամենայն հայոց բանաստեղծի` Հ. Թումանյանի գրական հարուստ ժառանգությունը:

Իր գեղեցիկ խոսքն արտահայտեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը և հորդորեց աշակերտներին շատ ընթերցել, զգույշ ընթերցել Թումանյան. չէ որ նրա երկերը ժամանակի հետ ավելի են փայլում ինչպես ադամանդ ու անգին քար:

Հ. Թումանյանը կա ու կմնա արդիական:

Դասվար` Լուսինե Վարդանյան
Ուսուցչի օգնական` Լուսինե Բարսեղյան

  • Հաղորդակցությունը որպես հարաբերությունների կառուցման ձև

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…

  • ՈՒՀՁ դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    https://docs.google.com/document/d/14GQpAwXvQKm6yGZqweSDtkGHQaO2YFwz/edit?usp=sharing&ouid=115980320825047043399&rtpof=true&sd=true Տվյալ դասապլանով իրականացված դասի արդյունքում արժանացել եմ <<Լավագույն ուսուցչի>> կոչմանը: Եթե հետաքրքրեց դասի կառուցվածքը, փուլերը և մեթոդները սիրով կպատասխանեմ:

  • Առաջին դասարանցիների ադապտացիան դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Լիլիթ 2020

    Առաջին դասարանցիների ադապտացիան (հարմարվումը) դպրոցական կյանքին թերևս ամենահուզական և բարդ փուլն է թե՛ երեխայի, թե՛ ծնողի, և թե՛ դասվարի համար: Սա միայն գիտելիք ստանալու սկիզբը չէ, այլ կենսակերպի կտրուկ փոփոխություն:…

  • Պատմական ծաղրանկարը որպես քննադատական մտածողության զարգացման միջոց պատմության դասերին

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Պատմական ծաղրանկարի ստեղծումը արդյունավետ միջոց է պատմական համատեքստն ավելի խորը հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ զարգացնելու համար: Պատմական ծաղրանկարը պարզապես զվարճալի նկար չէ, այլ առաջնային աղբյուր, որն օգնում է աշակերտին.…

  • Ինչպե՞ս դարձնել պատմության դասը կենդանի լրատվություն

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որն իմ դասարանում միշտ բացառիկ աշխուժություն է ստեղծում: Խոսքը «Պատմական լուրերի պաստառի» մասին է: Սա պարզապես թղթի վրա գրել չէ, այլ անցյալի ու ներկայի…