ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մեկնարկ» ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը միջազգային մրցույթում արժանացել է մրցանակների

Փետրվարի 20, 2023
Մշակութային լուրեր

Արաբական Միացյալ Էմիրություններում փետրվարի 12-16-ն անցկացվել է «FUJAIHRAH» դաշնակահարների չորրորդ միջազգային մրցույթը, որին մասնակցել է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, ԵՊԿ ուսանող Արթուր Գրիգորյանը (դասատուներ՝ Կարինե Օհանյան, Արմեն Բաբախանյան)։

Մրցույթին մասնակցել են 65 պատանի և երիտասարդ դաշնակահարներ՝ 21 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, Կորեայից, Ճապոնիայից, Ուկրաինայից, Բրազիլիայից, Չինաստանից և այլն:

Մրցույթն անցկացվել է չորս տարիքային խմբով։ Արթուր Գրիգորյանը մասնակցել 19-36 տարեկան դաշնակահարների տարիքային խմբում։ Մրցույթի բոլոր փուլերում Արթուր Գրիգորյանը հանդես է եկել կատարողական և մասնագիտական բարձր վարպետությամբ և արժանացել առաջին մրցանակի, «Մեծ գավաթի» և ոսկե մեդալի:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտ-դաշնակահարներ Հենրի Զիքֆրիդսոնը (Ֆինլանդիա), Նատալյա Տրուլը (ՌԴ), Վոլկեր Ցվեչկեն (Գերմանիա), Օլեգ Պոլյանսկին (Ուկրաինա), Յուսուկե Կիկուչին (Ճապոնիա):

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…