ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Համատեղ ուժերով պետք է իրականացնել կրթության զարգացմանն ուղղված քայլեր». Ժ. Անդրեասյանը հանդիպել է «Այբ» համայնքի ներկայացուցիչների հետ

Փետրվարի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել են «Այբ» համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախարարը, կարևորելով նմանօրինակ ձևաչափով հանդիպումները, նշել է, որ համատեղ ուժերով պետք է իրականացնել կրթության զարգացմանն ուղղված քայլեր:

Հանդիպման նպատակն էր շարունակել համագործակցությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում որակյալ կրթության հասանելիությանը` շեշտը դնելով կրթական ոլորտում արդյունավետ փոխգործակցության վրա։

«Այբ» համայնքի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են կրթական հիմնադրամի գործունեությունը՝ մասնավորապես առանձնացնելով հիմնադրամի մշակած հայալեզու և միջազգայնորեն ճանաչելի կրթական որակավորումը՝ «Արարատյան բակալավրիատը», նշելով, որ այն համազոր է բրիտանական «GCE A Level» և ամերիկյան «Advanced Placement» որակավորումներին։

Նշվել է, որ «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շրջանակում «Այբ» հիմնադրամը համագործակցում է աշխարհի 20 երկրների ավելի քան 150 համալսարանների հետ: Քննարկվել է հանրակրթական դպրոցներում ծրագրի ներդրման հնարավորությունը՝ այն դիտարկելով հանրակրթության նոր չափորոշչի ներդրման համատեքստում։

«Ինչպես գիտեք, ՀՀ կառավարության կողմից Հանրակրթության պետական չափորոշչի հաստատումից հետո ԿԳՄՍ նախարարությունը սկսել է հաջորդաբար հաստատել և փորձարկել առարկայական ծրագրերն ու չափորոշիչները: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը սահմանում է պետության ակնկալիքը և պահանջը: Ըստ այդմ` պետք է նշեմ, որ կատարված ամենակարևոր փոփոխությունը հայեցակարգային է, քանի որ նոր չափորոշիչը հիմնվում է սովորողի հմտությունների և կարողունակությունների վրա, այսինքն՝ հավասարապես շեշտադրվում են սովորողի գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումը և արժեքային համակարգը: Այս գործընթացում համագործակցությունն առանձին դպրոցների, մասնավորապես մենթոր դպրոցների հետ ավելի իրատեսական է և կարող է շոշափելի արդյունքներ ապահովել ինչպես ուսուցիչների կարողությունների, այնպես էլ դպրոցների ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ անհրաժեշտության, հաջորդիվ ևս կազմակերպել քննարկումներ՝ ի նպաստ Հայաստանում կրթության առաջընթացի, և կուտակված դրական փորձի ընդլայնմամբ ոլորտում առկա խնդիրների լուծման:

Նշենք նաև, որ «Արարատյան բակալավրիատը» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ՝ ծրագրի միջազգային գործընկերներ Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի (Cambridge Assessment International Education, Cambridge University) և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի (UCL Institute of Education) հետ համագործակցությամբ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…