ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել է մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը

Փետրվարի 17, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը՝ համապատասխանեցնելով կրթության զարգացման միտումներին համահունչ մասնագետների պաշտոնի նկարագրին:

Որոշումը տարածվում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող բոլոր այն ուսումնական հաստատությունների վրա, որոնք անցում են կատարում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կառավարման նոր համակարգին:

Ընթացիկ իրավիճակ և նոր կարգավորումների անհրաժեշտություն

Մանկավարժների՝ ոչ միայն մասնագիտական պատրաստվածությամբ, այլև գործառույթների հստակ սահմանմամբ է պայմանավորված, թե ինչպիսի կարողունակություններով պիտի օժտված լինի անձը՝ կրթության կազմակերպման արդյունքում կարողունակ քաղաքացիներ ձևավորելու համար։ Գործող կարգով սահմանված են մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը, որոնցում առկա մի շարք գործառույթներ առհասարակ չեն կիրառվում կամ իրագործելի են մասնակի դեպքերում՝ փոքրաթիվ դպրոցների աշխատակիցների կողմից: Հաստատության տնօրենի պաշտոնի նկարագիրը գործող կարգում ներառում է նաև վարչատնտեսական մասի գործառույթներ, ինչն առանձնացվել է օրենքի նոր փոփոխության արդյունքում, և բնականաբար, անհրաժեշտություն է առաջացել վերանայել ու հստակեցնել տնօրենի լիազորությունների շրջանակը:

Տնօրեն

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ նոր կարգավորումներով հստակեցվել են տնօրենին ներկայացվող պահանջները՝ իր պարտականություններն առավել ամբողջական և համապարփակ իրականացնելու համար: Այն կարող է հանդիսանալ նաև իբրև ուղեցույց՝ դպրոցի զարգացման ծրագիր մշակելու համար, որի առանցքային ուղղվածությունը հաստատության բաց և թափանցիկ կառավարումն է, ինչպես նաև կրթության որակի շեշտադրումը: Կրթության արդյունավետ կազմակերպման համար կարևոր է տնօրենի համագործակցային աշխատանքը վարչատնտեսական համակարգողի հետ՝ համատեղ նախատեսված գործընթացի կազմակերպման առումով:

Տնօրենի իրավասությունների շրջանակը, որը սահմանված է պաշտոնի նկարագրում, ներառում է կրթական ողջ գործընթացը՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ընտրության, մանկավարժական հաստիքների համալրման, կանոնադրական պարտավորությունների կատարման, ներքին կարգապահական կանոնների սահմանման գործառույթից՝ մինչև կրթության որակի ապահովում: Վերոգրյալ փոփոխությունների տրամաբանական շարունակությունն է տնօրենի տեղակալի գործառույթների նկարագրի վերանայումը:

Ուսուցիչ

Հանրակրթության ոլորտի փոփոխությունների կարևորագույն բաղադրիչ են ուսուցչին ներկայացվող պահանջները՝ ներառելով հանրակրթության նոր չափորոշչի պահանջներին համապատասխան կրթության վերջնարդյունքների ապահովման վերաբերյալ պատասխանատվության շրջանակ, սովորողների կարողունակությունների զարգացման համար անհրաժեշտ մասնագիտական և որակավորման չափանիշներ: Կարևոր բաղադրիչ է Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ի կազմումը և վարումը, դրանց հիման վրա կրթության կազմակերպումը: Հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի փոփոխությամբ պայմանավորված՝ մանկավարժական աշխատողներին ներկայացվող ընդհանրական պահանջ է իրազեկվածությունը օրենսդրական ոլորտի փոփոխություններին:

Ուսուցչին ներկայացվող պահանջ է նաև ծանոթությունը դասավանդման ժամանակակից մեթոդներին և նորագույն կրթական տեխնոլոգիաներին: Ուսուցիչները մասնագիտական գործունեություն իրականացնելիս կկատարեն վերլուծություններ, կկիրառեն նորարարություններ, կիրականացնեն ուսումնական նախագծեր, կյուրացնեն դասավանդման նոր մեթոդների առանձնահատկությունները և կուսումնասիրեն գործընկերների առաջավոր փորձը:

Մանկավարժական աշխատողների կարողունակություններում էական նշանակություն է տրվել Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում աշխատանքների իրականացմանը, համակցված/հեռավար ուսուցման կազմակերպման գործընթացի կարգավորումներին՝ ըստ պատասխանատվության աստիճանի: Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի պաշտոնի նկարագիրը սահմանվում է առաջին անգամ, որով ներկայացվում է աշխատողի կարևոր դերակատարումը ուսման գործընթացի պատշաճ կազմակերպման առումով:

Կառավարության որոշմամբ սահմանվել են նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչական աշխատողների պաշտոնների նկարագրերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…