ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առաջին անգամ ընտրող

Մարտի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Հրազդանի Հ. Օրբելուանվան հ.13 ավագ դպրոցում 15.03.2017թ.-ին   արտասովոր եռուզեռ էր, համադպրոցական ընտրություններ էին: Աշակերտներն ընտրում էին «Դպրոցի զարգացման ծրագիր» ներկայացրած լավագույն թեկնածուին: Բոլորը մտահոգված էին. ներկայացված հինգ թեկնածուներից ո՞վ կընտրվի և ու՞մ ծրագիրը կհաղթի: Անհանգստությունը համատարած էր: Առաջին անգամ են ընտրում,և իրենց ձայնից է կախված ծրագրի ճիշտ ընտրությունը: Դպրոցն ընդգրկված էր «Առաջին անգամ ընտրող» ծրագրին, որն իրականացնում էր ԵԽ-ի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը: Ծրագրի նպատակն էր աշակերտներին ներկայացնել ժողովրդավարական ընտրությունների տեսությունն ու գործնական կողմերը՝ գործընթացի տարբեր փուլերում,ցույց տալ աշակերտներին,թե ինչպես են ընթանում ժողովրդավարական ընտրությունները,և  որ դրանք կարող են տեղի ունենալ ոչ միայն ազգային կամ տեղական մակարդակներում՝ խորհրդարան ու կառավարություն ընտրելիս,այլև իրենց դպրոցում: Դպրոցում ծրագիրն իրականացրեցին պատմության և հասարակագիտության ուսուցչուհի  Լ. Փիրումյանը  և  կազմակերպիչ Ս. Մարկոսյանը:

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…