ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ց-ց հնչյուն տառի ուսուցման դաս

Փետրվարի 16, 2023
Դպրոցական անցուդարձ

Հայի հացը սկսվում է գութանից, հողից ու դաշտից, հատիկից, խաչից ու աղոթքից: Ց-ց հնչյուն – տառի ուսուցման դաս էր 1-ին բ դասարանում ( դասվար` Մ. Հովսեփյան, ուսուցչի օգնական` Ա. Պետրոսյան):

Ուսուցչուհին ներկայացրեց ցորենի ցանքի, ցորենի հացի զտացման բարդ ու երկար աշխատանքի մասին:

Աշակերտները սովորեցին ցորենի և հացի մասին ասացվածքներ:

Ցուցադրված տառերը` ձեռագիր և տպագիր, ճաշակով ձևավորված ալյուրի պարկերը, հասկից և հատիկից պատրաստված կոմպոզիցիաները և՛ ուսուցողական մեծ արժեք ունեին, և՛ նպաստեցին սովորողների մոտ գեղագիտական ճաշակի և աշխատասիրության դաստիարակման գործին:

Դասի ավարտին դիտեցին «Կախարդական լավաշը» մուլտֆիլմը: Աշակերտները սովորեցին, որ մարդ ապրում և արարում է աշխատասիրության, նպատակասլացության և արդարամաքուր աշխատանքով:

Դերային խաղով նկարագրեցին փոքրիկ Նաղաշին և համտեսեցին ճերմակափրփուր լավաշը:

Անահիտ Պետրոսյան
Ուսուցչի օգնական

  • Հաղորդակցությունը որպես հարաբերությունների կառուցման ձև

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…

  • ՈՒՀՁ դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    https://docs.google.com/document/d/14GQpAwXvQKm6yGZqweSDtkGHQaO2YFwz/edit?usp=sharing&ouid=115980320825047043399&rtpof=true&sd=true Տվյալ դասապլանով իրականացված դասի արդյունքում արժանացել եմ <<Լավագույն ուսուցչի>> կոչմանը: Եթե հետաքրքրեց դասի կառուցվածքը, փուլերը և մեթոդները սիրով կպատասխանեմ:

  • Առաջին դասարանցիների ադապտացիան դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Լիլիթ 2020

    Առաջին դասարանցիների ադապտացիան (հարմարվումը) դպրոցական կյանքին թերևս ամենահուզական և բարդ փուլն է թե՛ երեխայի, թե՛ ծնողի, և թե՛ դասվարի համար: Սա միայն գիտելիք ստանալու սկիզբը չէ, այլ կենսակերպի կտրուկ փոփոխություն:…

  • Պատմական ծաղրանկարը որպես քննադատական մտածողության զարգացման միջոց պատմության դասերին

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Պատմական ծաղրանկարի ստեղծումը արդյունավետ միջոց է պատմական համատեքստն ավելի խորը հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ զարգացնելու համար: Պատմական ծաղրանկարը պարզապես զվարճալի նկար չէ, այլ առաջնային աղբյուր, որն օգնում է աշակերտին.…

  • Ինչպե՞ս դարձնել պատմության դասը կենդանի լրատվություն

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որն իմ դասարանում միշտ բացառիկ աշխուժություն է ստեղծում: Խոսքը «Պատմական լուրերի պաստառի» մասին է: Սա պարզապես թղթի վրա գրել չէ, այլ անցյալի ու ներկայի…