ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին ու Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և անհրաժեշտ է ստեղծել համագործակցության իրական դաշտ՝ անցնելով հստակ գործողությունների։
Նախարարը կարևորել է երկու երկրների միջև միջբուհական երկխոսության զարգացումը, որը կներառի համատեղ կրթական և գիտահետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
Կողմերը քննարկել են համագործակցությունը բազմակողմ ձևաչափերով, մասնավորապես՝ բուհերի խրախուսումը «Erasmus+» ծրագրերի շրջանակում համատեղ հայտերը ներկայացնելու համար: Ընդգծվել է, որ այսօրինակ փոխգործակցությունը կնպաստի երկու պետությունների բուհերի միջազգայնացման գործընթացի կատարելագործմանը և բարձրագույն կրթության ոլորտում կայուն զարգացման ապահովմանը:
ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդն իր հերթին նշել է, որ հատկապես կրթության ոլորտում համագործակցությունը կարևոր ուղղություններից է:
Դեսպանը տեղեկացրել է, որ Էստոնիայի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ինչպես բարձրագույն և հետբուհական կրթության, այնպես էլ հանրակրթության ոլորտներին, նաև նշել՝ Էստոնիայի Հանրապետությունում հանրակրթության ոլորտում կիրառվում է միջառարկայական մոդելը, որը թույլ է տալիս երեխաներին ընտրել իրենց մասնագիտությունը դեռևս հանրակրթության մակարդակում:
Ռինա Կալյուրանդը տեղեկացրել է, որ էստոնական մոդելը Եվրոպայում լավագույններից է, և տեղայնացման նպատակով փորձարկվում է նաև այլ երկրների դպրոցներում:
«ՀՀ կառավարությունը կարևորում է կրթական բարեփոխումները, ներկայում փորձարկվում են Հանրակրթության նոր չափորոշիչները, և այդ նպատակով ՀՀ բոլոր դպրոցներում ստեղծվում են լաբորատոր ենթակառուցվածքներ, որը կարող է լավ նախադրյալ լինել բնագիտական ուղղությամբ կրթության որակի և արդյունավետության բարելավման համար։ Մեզ համար կարևոր է քննարկել և հասկանալ այլ երկրների լավագույն փորձը, որը կարող է օգտակար լինել պետական չափորոշչով նախանշված վերջնարդյունքը ձևավորելու տեսանկյունից»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը նաև պատրաստակամություն է հայտնել ներկայացնել հայաստանյան փորձը՝ նշելով, որ Հայաստանում որակյալ կրթական ծառայություններ է մատուցվում նաև ոչ ֆորմալ կրթությամբ՝ առանձնացնելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը:
Նախարարը նշել է, որ գիտության ոլորտում նույնպես համագործակցությունը խորանում է, մասնավորապես փաստելով՝ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ձեռնարկել է քայլերը և կապեր է հաստատել Էստոնիայի հետազոտությունների խորհրդի հետ՝ գիտության ոլորտի բարեփոխումների, գիտական կազմակերպությունների ֆինանսավորման մեխանիզմների արդյունավետության բարձրացման, գիտական նախագծերի փորձաքննության և մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջարկությամբ:
Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության հիմքում ընկած են նաև մշակութային կապերի զարգացմանը միտված քայլերը. «Մենք ուրախ կլինենք, որ Էստոնիայում կազմակերպվող միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության մշակութային գործիչները և խմբերը: Մեր նախարարությունն իր հերթին պատրաստակամ է Հայաստանում կազմակերպվող մշակութային միջոցառումներին հյուրընկալել Էստոնիայի մշակութային գործիչներին»:
Երկուստեք քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը նաև սպորտի և երիտասարդության բնագավառներում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան